Շանտաժները մեզ վրա չեն ազդում․ անելու ենք այն, ինչ լիազորություններ տալիս է օրենքը․ Տիգրան Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2024 | 12:14
Վարչապետի դժգոհության հետ են կապված պաշտոնանկությունները. ՔՊ-ում վարույթ կա. Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 12:08
«Երևանի օդի աղտոտվածությունը հասել է «կարմիր գծի» տագնապային մակարդակի» թեմայով քննարկում. ՈՒՂԻՂ
18.11.2024 | 12:07
Վրացի ընդդիմադիրներն ամբողջ գիշեր անցկացրել են Թբիլիսիի կենտրոնում
18.11.2024 | 12:05
Պաշտոնանկությունների շքերթ կառավարությունում և ուժային կառույցներում, Փաշինյանը Վատիկան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
18.11.2024 | 11:56
Քյարամյանը հրաժարականի ուղերձ է հղել
18.11.2024 | 11:55
Նոր քրեական գործերը և բանտարկությունները չեմ բացառում. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 11:51
Աղվան Վարդանյանը` Փաշինյանի նշած 500 մահապարտ հավաքելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 11:49
Սոբյանինը հայտնել է Մոսկվայի մարզում երկու անօդաչու թռչող սարքի խոցման մասին
18.11.2024 | 11:44
Դժվար է բացառել, որ կուլիսային բանակցություններ չկան ՀՀ-ի և Ադրբեջանի իշխանությունների միջև. Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 11:41
Խոսնակը՝ Արգիշտի Քյարամյանի հրաժարականի մասին
18.11.2024 | 11:41
Հավաքագրված 18 մլրդ դրամ գումարը դառնալու է նոր ճանապարհ, մանկապարտեզ, կոյուղի․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 11:38
Պաշտոնանկությունները նախընտրական քայլ է. սափրվելն այս արարի մի մասն է. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 11:33
Օպերայի շրջակայքի շինությունները, ամենայն հավանականությամբ, քանդելու ենք․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 11:30
Խոսնակը հաստատում է․ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
18.11.2024 | 11:23
Կարեն Անդրեասյանից հետո ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի Արմեն Դանիելյանը
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի հետ

-«Տեսալսողական մեդիայի» մասին նոր օրենքով օտարեկրյա հեռուստաալիքները Հայաստանի հանրային մուլտիպլեքսում կհեռարձակվեն, եթե կա միջպետական պայմանագիր։ Սա նաև խաղի նոր կանոններ է ենթադրում։ Այսօր միայն «ՄԻՐ» ալիքն ունի նման պայմանագիր։ Ի՞նչ է սպասվում, օտարերկրյա ալիքները շարունակելո՞ւ են հեռարձակվել։

-Օրենքում գրված է՝ վերջին հերթին կարգավորել օտարերկրյա հեռարձակողների գոյությունը մուլտիպլեքսում։ Մի քիչ հիասթափեցնում է սևեռումը օրենքի հենց այդ մասի վրա, որովհետև օրենքը ավելի մեծ առաքելություն ունի։ Օրենքը ավելի շատ համապատասխանեցված է թե՛ ներկա իրավիճակին տեսալսողական բնագավառում, թե՛ միջազգային ունիվերսալ փորձին։ Օրենսդրական նորմեր կան՝ բնորոշ են արևմտյան մոդելին, օրենսդրական նորմեր կան, որ բնորոշ են կոշտ կամ ասիական մոդելին։ Մեր օրենքում ներառված են բազային նորմեր, որոնց վրա հնարավոր է կարգավորել՝ առանց դիպչելու խոսքի ազատությանը կամ խմբագրական ազատությանը։ Շատ ժամանակ մանիպուլյատիվ բնույթ է կրում այն հանգամանքը, որ Հայաստանում արգելվելու են կամ չեն հեռարձակվելու օտարերկրյա հեռուստաալիքները։ Խոսք է գնում այն մինիմալ մուլտիպլեքսի մասին, որի միջոցով պետությունն այսօր կարողանում է անվճար ապահովել մարդկանց տեղեկատվական կարիքները։ Այդ մինիմալ զամբյուղը Հայաստանում հատկապես սահմանափակ է, որտեղ չկան կոմերցիոն մուլտիպլեքսներ, այդ մինիմալի մեջ ամբողջ աշխարհում չեն լինում օտարերկրյա հեռարձակողներ, այնտեղ լինում են բացառապես տեղական հեռարձակողներ կամ էլ կարող են լինել օտարերկրյա հեռարձակողներ, եթե նրանք ադապտացված են տվյալ երկրի մշակութային, տնտեսական օրակարգերին։

-2021 թվականին հեռուստաալիքների լիցենզավորման նոր մրցույթ է սպասվում։ Ենթադրաբար, օտարերկրյա հեռուստաալիքներ կարող են հեռացվել հանրային մուլտիպլեքսից։ Այս հաճախականությունների համար մրցույթ հայտարարվելո՞ւ է ազգային հեռարձակողների համար։

-Առաջ չընկնենք, որովհետև եղած հեռարձակողները կարող են միջպետական պայմանագրի կարգավիճակ ստանալ։ Մենք բավականին ժամանակ ունենք, այնուամենայնիվ, մեր կարծիքով, եթե ազատվեն սլոթեր հանրային մուլտիպլեքսում, այո՛, մրցույթին կարող են մասնակցել նաև նոր խաղացողներ և այս պարագայում տեղական հեռարձակողների թիվը հանրային մուլտիպլեքսում կավելանա։

-Ամիսներ առաջ, երբ Դուք բարձրաձայնեցիք օտարերկրյա հեռուստաալիքների՝ ազգային մուլտիպլեքսով հեռարձակվելու հարցի մասին՝ բերելով տեղեկատվական և լեզվային անվտանգության խնդիրը, ռուսական դեսպանատունն անմիջապես արձագանքեց, արշավ սկսվեց Ձեր դեմ, նույնիսկ ՌԴ ԱԳՆ-ին այստեղից դիմեցին։ Ինչո՞ւ այդքան կոշտ հակադարձման արժանացավ անվտանգության մասին Ձեր դիրքորոշումը։

-Մի քանի պատճառներով։ Տեսե՛ք՝ նախ ինչու արձագանքեց հենց Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը, շատ պարզ պատճառով, որովհետև մեր տեղեկատվական դաշտում շատ մեծ և կայուն տեղ ունեն։ Այստեղ լրիվ հասկանալի էր իրենց արձագանքը, ես չեմ սիրում կայսերական մոտեցում․․․ այդպիսի հայացքներ․․․ մարդիկ այստեղ շահեր ունեն։ Ռուսական կողմը սովոր է, որ հետխորհրդային տարածքում առավելություն պետք է ունենա տարբեր բնագավառներում և ցանկացած, իր կարծիքով, անարդար սահմանափակումը բերում է այդպիսի արձագանքի, ինչը նորմալ է։ Եթե «կոնֆլիկտ» կա, եթե շահերի բախում կա․․․ Այո, շահերի բախում կա, ռուսական կողմն ուզում է իր ներկայությունը թվային դաշտում շատ լինի, մենք, ելնելով տարբեր պատճառաբանություններից, ուզում ենք, որ քիչ լինի, որպեսզի առաջնություն տրվի տեղական հեռարձակողներին։ Ինձ ավելի շատ հետաքրքրում է ոչ թե ռուսական արձագանքը, այլ ավելի շատ վշտացնում է տեղական անհատների, գործիչների արձագանքը, կարծես, նրանք ոչ թե Հայաստանի քաղաքացի լինեն, այլ՝ Ռուսաստանի։

-Ռուսական պետական ֆինանսավորում ունեցող հեռուստաալիքները պարբերաբար տեղեկատվական գրոհ են իրականացնում Հայաստանի, նրա իշխանության նկատմամբ։ Օրինակ՝ «Մարտի 1»-ի դեպքերը միակողմանի են ներկայացվում, որտեղ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ «Մարտի 1»-ի անկարգությունների կազմակերպիչ։ Թավշյա հեղափոխությունը ներկայացվում է Արևմուտքի ձեռքի գործ՝ ընդդեմ Ռուսաստանի։ Չմոռանանք, որ ռուսական ալիքներով Հայաստանի հանրությանը ներկայացվում է Իրանի, Վրաստանի, Ուկրաինայի մասին այդ պետության տեսանկյունը։ Այս փաստերը առնչվո՞ւմ են տեղեկատվական անվտանգությանը։

-Ես կխուսափեմ քաղաքական պատասխաններից, հաշվի առնելով՝ և՛ իմ  կարգավիճակը, և՛ այն արձագանքը, որ միշտ ստանում եմ, էլ չխոսենք Ռուսաստանի մասին։ Ցանկացած պետություն ունի իր քաղաքական օրակարգը և դա նորմալ է, որոնք ինչ-որ չափով կարող են հակասության մեջ մտնել մեր ծրագրերի, մեր օրակարգի հետ։ Դա շատ նորմալ է, որովհետև մենք առանձին պետություններ ենք։ Հենց հանրային մուլտիպլեքսում սահմանափակելը օտար հեռարձակողների, նշանակում է՝ սահմանափակել օտար օրակարգը, որը շատ ժամանակ կարող է ներդաշնակ չլինել մեր օրակարգին։ Այստեղ ամեն ինչ պարզ է։ Որևէ մեկը չի ասում, որ Ռուսաստանը իրավունք չունի իր տեսակետն ունենալ Հայաստանում տեղի ունեցող պրոցեսների մասին, դա չես կարող արգելել, և դա է պատճառը, որ մեր տեսակետը պետք է գործի մեր քաղաքացիների համար հանրային մուլտիպլեքսում, այլ երկրների՝ իրենց երկրների տարածքում։

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան