Գյումրիում տրվել է ճանապարհաշինական աշխատանքների մեկնարկը․ կհիմնանորոգվի 15 փողոց․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

01.07.2026 | 12:34
Արուսյակ Մանավազյանն առաջադրվել է ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավարի պաշտոնում
01.07.2026 | 12:32
Հայկ Սարգսյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
01.07.2026 | 12:27
Կիբերհանցագործություններից և ֆինանսական խարդախություններից տուժած քաղաքացիների բողոքի ակցիան. ՈՒՂԻՂ
01.07.2026 | 12:20
Ռուսական զորքերն Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզում բենզալցակայանների են հարվածել․ կին է զոհվել
01.07.2026 | 12:10
ՍԴ-ն շարունակում է քննել քաղաքական ուժերի դիմումները // 9 վիրավոր Արարատում խոշոր վթարի հետևանքով․ ԼՈՒՐԵՐ
01.07.2026 | 12:04
Հագվի գյուղում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
01.07.2026 | 11:59
ԵՏՄ երկրների, այդ թվում՝ Հայաստանի բանկերը խստացրել են հաշվեհամարներին կանխիկ ռուբլու մուտքագրման պայմանները
01.07.2026 | 11:49
Իրանն առաջնահերթություն է տալիս ԱՄՆ-ի հետ դիվանագիտությանը, բայց շարունակում է պատրաստ լինել պատերազմի․ Ղալիբաֆ
01.07.2026 | 11:41
Մեկ օրում բացահայտվել է 74 հանցագործություն
01.07.2026 | 11:30
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
01.07.2026 | 11:19
Պաշտոնանկություններ և պաշտոնի նշանակում ՀՀ կառավարությունում
01.07.2026 | 11:03
Ավագ դպրոցների ընդունելության նոր կարգը, առաջին դասարանցիների ընդունելությունը. ՈՒՂԻՂ
01.07.2026 | 11:00
ՍԴ-ում եզրափակիչ ելույթների փուլն է. ՈՒՂԻՂ
01.07.2026 | 10:58
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
01.07.2026 | 10:55
Կատարի ԱԳ նախարարը Դոհայում հանդիպել է ԱՄՆ բանագնացներին․ սպասվում է Կատար-Իրան հանդիպումը
Բոլորը

Գյումրիում այսօր ՀՀ տարածքային ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ տրվեց ճանապարհաշինական աշխատանքների մեկնարկը։ Նախարարին ուղեկցում էին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն ու Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը։

Չնայած համավարակին ու դրա առաջ բերած խնդիրներին՝ Գյումրիում այս տարի ևս մեծ թափով փողոցաշինական աշխատանքներ կիրականացվեն։

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի 23 մլն եվրո ֆինանսավորմամբ իրականացվող փողոցաշինական ծրագրի 2-րդ փուլի առաջին և երկրորդ չափաբաժիններում ընդգրկված 15 փողոցներ այս տարի կհիմնանորոգվեն։

Նորոգվող Մայակովսկի ու Օզանյան փողոցներում Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ  տեղի ունեցավ հիմնարկեքի արարողությունը։

Բացի ՎԶԵԲ-ի ծրագրից՝ Գյումրիի պատմական կենտրոնում նախատեսվում է փողոցաշինական աշխատանքներ իրականացնել նաև Համաշխարհային բանկի տրամադրած միջոցներով։ Այժմ ընթանում են նախագծային աշխատանքները։ Սուբվենցիոն ծրագրով ևս Շիրակի մարզում ծավալուն փողոցաշինական աշխատանքներ են իրականացվում։

Սուրեն Պապիկյանը կարևորեց կենսական նշանակության ճանապարհների հիմնանորոգումն ու բարկարգումը։ Նա անդրադարձավ նաև Հյուսիս-հարավ մայրուղու շինարարության խնդիրներին։

Նախարարի խոսքով՝ այս տարի նախատեսվում էր ավարտել Լանջիկ-Գյումրի, Թալին-Լանջիկ հատվածի գոնե մեկ ուղղությունը, սակայն համավարակի և մի շարք այլ խնդիրների պատճառով ծրագրերը չեղարկվել են։

«Բարդություններ կան, որոնք կապված են այն բանի հետ, որ մի կողմից առանց փորձաքննության՝ չի կարող նոր կապալառու ընկերություն ներգրավվել, Քննչական կոմիտեն զբաղվում է այդ աշխատանքներով։ Հիմա որոշակի հարցեր կան, որոնց պատճառով այս փուլում  չենք կարող առաջ շարժվել։ Կառավարության աշխատակազմի համապատասխան խումբը զբաղվում է արբիտրաժային դատական պրոցեսով։ Չինացիների հետ խնդիրը նրանում է, որ հունվարին գնացել են՝ Ամանոր նշելու, և համավարակի պատճառով չեն կարողացել վերադառնալ։ Եթե հնարավորություն տա պետությունը, որ վերադառնան Հայաստան, շինարարությունը կշարունակվի»,- ասաց նախարարը։

Նշենք, որ Գյումրիի 15 փողոցների հիմնանորոգման երկու մրցույթում հաղթող է ճանաչվել «Վահագն և Սամվել» ՍՊԸ-ն։ Ընկերության հետ մի քանի օր առաջ Գյումրիի քաղաքապետարանը պայմանագիր է կնքել։

Էմմա Չոբանյան