Արթուր Վանեցյանը վարակվել է կորոնավիրուսով
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի թեստի պատասխանը դրական է։ Նա ևս վարակվել է կորոնավիրուսով։ Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Նշենք, որ Վանեցյանի ինքնազգացողությունը լավ է, ընտանիքի մյուս անդամները վարակված չեն։
Վանեցյանը մի քանի օր ջերմել է, որից հետո թեստավորվել է և հայտնի է դարձել, որ ինքը ևս վարակակիր է։
Հավելենք, որ երեկ հայտնի դարձավ, որ վարակվել է նաև ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը։