COVID-19-ի դեպքերի աճի համար պատասխանատու են քաղաքացիներն ու պարետատունը․ հայտնի են հարցման արդյունքները

Լուրեր

03.05.2024 | 23:30
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
03.05.2024 | 23:25
Ֆրանսիացի բժիշկները Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել են ինֆեկցիոն հիվանդությունների բուժման մոտեցումները
03.05.2024 | 23:21
Վթար Իսակովի պողոտայից Բագրատունյաց պողոտա տանող ճանապարհին. կան տուժածներ և զոհ
03.05.2024 | 23:18
Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանին
03.05.2024 | 23:00
Մենք փակել ենք դուռը՝ անտեսելով մեր և Իսրայելի միջև 9,5 միլիարդ դոլարի առևտրի ծավալը. Էրդողան
03.05.2024 | 22:47
Վթար Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին․ կան տուժածներ
03.05.2024 | 22:45
«Ավինյանի կնոջ հետ գործնական շփումներ եմ ունեցել»․ Կենտրոնի նորանշանակ թաղապետ 
03.05.2024 | 22:32
Կիրանցի 1,5 մլն դոլարանոց դպրոցը՝ թշնամու թիրախում․ զինված ադրբեջանցիներն ավելի կմոտենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.05.2024 | 22:27
Թուրքիայի ազդեցության գոտին և շահերը տարածվում են նրա սահմաններից դուրս․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
03.05.2024 | 22:12
Բեռլինում ՌԴ դեսպանատան գործերի հավատարմատարը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ
03.05.2024 | 21:56
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.05.2024 | 21:43
Թուրքական դատարանն արդարացրել է երկու իրավապաշտպանների Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարությունների գործով
03.05.2024 | 21:30
Անկախ դատավորի համբավ ունեցողները հիմա ոչ մի հնչեղ գործ չեն քննում․ Երեմ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.05.2024 | 21:23
A-politic Կարինե Քոչարի հետ․ ԱՆՈՆՍ
03.05.2024 | 21:15
ՀՀ-ն մամուլի ազատության ինդեքսում առաջադիմել է 6 տեղով․ ցուցանիշի բարելավում՝ ճնշումների և բռնության ֆոնին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գելլափ Ինթերնեյշնլ ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչությունը հունիսի 10-27-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ քաղաքացիների շրջանում իրականացրել է հարցում՝ երկրում COVID-19-ի իրավիճակի վերաբերյալ։

Կազմակերպության փոխտնօրեն Գայանե Դաջունցի խոսքով՝«COVID-19»-ի հայաստանյան ընկալումները» թեմայով հարցումն անցկացվել է 1000 քաղաքացու շրջանում։ Ուսումնասիրության արդյունքում հայտնի է դարձել, որ հարցված քաղաքացիների 33․3%-ը միանշանակ պատրաստ է զոհաբերել իր որոշ իրավունքներ, եթե դա կօգնի կանխարգելել վարակի տարածումը։ 54․9%-ը նշել է, որ պնդման հետ համաձայն է, 7․1%ը՝ համաձայն չէ, 1․7%-ը՝ ընդհանրապես համաձայն չէ, իսկ 3 %-ը դժվարացել է պատասխանել։

Հարցված քաղաքացիների 68․2%-ը նշել է, որ իր տնային տնտեսության եկամուտները COVID-19-ի բռնկումից ի վեր նվազել են։ 24․6%-ը նշել է, որ պնդման հետ համաձայն չէ, 5․7%-ը՝ ընդհանրապես համաձայն չէ։ Հարցվողների 18%ը լիովին համաձայն է, այն մտքի հետ, որ Հայաստանում կորոնավիրուսային համաճարակն այժմ վերահսկողության տակ է, 56․9 %ը համաձայն է, 18․6%-ը՝ համաձայն չէ, իսկ 4․5 %-ն ընդհանրապես համաձայն չէ։

Պնդմանը, թե կորոնավիրուսի սպառնալիքը չափազանցված է, լիովին համաձայնել է հարցվածների 6․6%-ը, համաձայնել՝ 33․6%-ը, չի համաձայնել 47․1%-ը, իսկ 8․3%ն ընդհանրապես չի համաձայնել։ Հաջորդ պնդմանը, թե Հայաստանի կառավարությունը տիրապետում է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին, լիովին համաձայնել է հարցվածների 21․5%-ը, համաձայնել՝ 55%-ը։ Պնդմանը չի համաձայնել հարցված քաղաքացիների 14․3%-ը, ընդհանրապես չի համաձայնել 5․7 %-ը։ Քաղաքացիների 75․4%-ը նշել է, որ վախենում է, թե ինքը կամ իր ընտանիքի անդամներից որևէ մեկը կվարակվի կորոնավիրուսով, իսկ 22․4%-ը նշել է, որ չի վախենում։

Հարցին՝ ո՞վ է պատասխանատու քաղաքացիների առողջության վերաբերյալ որոշումների համար, հարցվածների 8․4%-ը պատասխանել է՝ կառավարությունը, իսկ 89․5 %-ը նշել է, որ անձամբ է պատասխանատու։

Հարցված քաղաքացիների 65․7%-ն ակնկալում է, որ մինչև տարեվերջ Հայաստանում կյանքը նորմալ ընթացքին կվերադառնա, մինչդեռ 26․8%-ն այդպես չի կարծում։

Ո՞վ է պատասխանատու նրա համար, որ վերջին օրերին Հայաստանում COVID-19-ի նոր դեպքերն աճել են։ Հարցվածների կարծիքով առաջինը պատասխանատու են ՀՀ քաղաքացիները, այնուհետև Պարետատունը, Առողջապահության նախարարությունը, Ոստիկանությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մարզպետարանները, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, քաղաքապետարանը։

Գելլափ Ինթերնեյշնլ ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության հետազոտությամբ պարզվել է, որ հարցված 1000 քաղաքացիների 38․1%-ն օգտվել է կառավարության առաջարկած հակաճգնաժամային ծրագրերից, իսկ 31․2%-ը՝ ոչ։ Հայտնի է դարձել նաև, որ հարցվածների 30․2%-ը կորոնավիրուսի պատճառով կորցրել է աշխատանքը, իսկ 63․3%-ը՝ ոչ։

Հարցին, թե որքանով է արդյունավետ առցանց սովորելը, հարցված քաղաքացիների 34․7%-ը պատասխանել է՝ արդյունավետ կամ ավելի արդյունավետ է, իսկ 56․3%-ը՝ արդյունավետ չէ կամ ընդհանրապես արդյունավետ չէ։ Առցանց աշխատելու վերաբերյալ հարցվածների 45.5%-ը նշել է, որ այն արդյունավետ կամ շատ ավելի արդյունավետ է, իսկ 34․4%-ը՝ արդյունավետ չէ կամ ընդհանրապես արդյունավետ չէ։

Հավելենք, որ ՀՀ ԱՆ տվյալներով՝ Հայաստանում մինչ օրս գրանցվել է COVID-19-ի 25.542 դեպք։ Մահվան ելքերը 443-ն են։ Վերջին մեկ օրում հայտնաբերված դեպքերը 415-ն են։

Նելլի Մելքոնյան