ՄԻՊ-ի աջակցությամբ քաղաքացուն է վերադարձվել երկար ժամանակ կալանքի տակ գտնվող ավտոմեքենան

Լուրեր

29.04.2026 | 23:06
Վանաձորում կանխվել է սպանության փորձ, ձերբակալվել է զինված խումբ. ՆԳՆ
29.04.2026 | 22:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
29.04.2026 | 22:21
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
29.04.2026 | 22:08
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
29.04.2026 | 21:52
Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է էներգետիկ ընկերությունների ղեկավարների հետ
29.04.2026 | 21:38
Հայաստանի գավաթ․ «Նոան» և «Ուրարտուն» կհանդիպեն եզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 21:28
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.04.2026 | 21:13
Մերցը պնդում է, որ Թրամփի հետ իր հարաբերությունները «մնում են լավ», չնայած ԱՄՆ  նախագահի քննադատությանը
29.04.2026 | 21:00
Փաշինյանի խոսնակի գրառման և ՀՀ դեսպանի՝ ԱՄՆ պետդեպ կանչվելու մասին պնդումները կեղծիք են ռուսական «Մատրյոշկայի» ոճով
29.04.2026 | 20:47
Փաշինյանը ծանոթացել է Գեղարքունիքի մարզում իրականացված ծրագրերին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.04.2026 | 20:30
Քոչարյանը խանգարում է Սամվել Կարապետյանին, օգնում՝ Փաշինյանին․ Կարապետյանի մոտ չկա՞ այդ ընկալումը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 20:13
Բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել
29.04.2026 | 19:50
«Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր
29.04.2026 | 19:43
Հըմի էդ Հակոբիկի մոտ փող-մող ֆռո՞ւմ ա. ընտրակաշառքի գործով «Ուժեղ Հայաստան»-ի անունից գործող 5 անձ ձերբակալվել է. ՀԿԿ
29.04.2026 | 19:27
Կհայտարարվի «Մշակութային վերջին զանգ» մրցույթը, կխստացվի դրամահավաքների արգելքը. ԿԳՄՍՆ
Բոլորը

Քաղաքացին Մարդու իրավունքների պաշտպանին բողոք է հասցեագրել այն մասին, որ իր հորը սեփականության իրավունքով պատկանող ավտոմեքենայի վրա երկար ժամանակ է, ինչ քրեական գործի քննության ընթացքում կալանք է դրված: Դիմողը, մասնավորապես, նշել է, որ ավտոմեքենայի վրա կալանք դրվել է դեռ գործի նախաքննության ընթացքում:

«Հետագայում իր հայրը դատարանի դատավճռով դատապարտվել է ազատազրկման, դատավճռով սահմանվել է, որ այն օրինական ուժի մեջ մտնելուց հետո պետք է վերացվի նախաքննության մարմնի որոշմամբ մեղադրյալին սեփականության իրավունքով պատկանող ավտոմեքենայի վրա դրված կալանքը:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում բողոքի քննարկման ընթացքում պարզվել է, որ դատական ակտն օրինական ուժի մեջ է մտել դեռ 2020 թվականի հունվարի 29-ին, սակայն ավտոմեքենան սեփականատիրոջն այդպես էլ չի վերադարձվել:

Դիմողը տեղեկացրել է, որ դիմել է տարբեր պետական մարմինների, սակայն դրական արդյունքի չի հասել. խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը հարցի լուծման ուղղությամբ:

Բողոքի քննարկման ընթացքում Պաշտպանի աշխատակազմը անհաժեշտ աշխատանքներ է նախաձեռնել դատարանի աշխատակազմի և Ոստիկանության հետ:

Արդյունքում, քաղաքացուն է վերադարձվել դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո շուրջ 5 ամիս պահվող ավտոմեքենան, որի վերադարձի պահանջ նախատեսվել էր հենց այդ դատական ակտով»,- ասված է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրությունում: