5 տարվա ազատազրկում՝ առանձնապես խոշոր չափերով հափշտակության համար. Դատախազություն

Լուրեր

27.08.2026 | 16:12
Կաթողիկոսը տարբեր բնակավայրեր խմբեր է ուղարկել, զոնդաժ անեն, քաղաքական շարժում սկսեն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 16:11
Գեղամ Մանուկյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
27.08.2026 | 16:05
Նարիշկինը հայտնել է՝ ինչ է քննարկել Մոսկվայում ԿՀՎ տնօրենի հետ հանդիպմանը
27.08.2026 | 15:55
Մենք ՌԴ-ի վրա ոչ մի բան չենք գցում․ հարգանք ենք ակնկալում մեր դիրքորոշումների նկատմամբ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 15:49
Ուկրաինայի և Ռուսաստանի բանակցությունները կարող են վերսկսվել․ Բուդանովը հայտնել է նոր հանդիպման մասին
27.08.2026 | 15:41
Մբապեն՝ մրցաշրջանում առաջին հեթ-տրիկից հետո դիմել է քննադատներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 15:32
Զախարովան հայտարարել է, թե Հայաստանի ղեկավարությանը շանտաժի են ենթարկում երկաթուղու հարցով
27.08.2026 | 15:24
Ձեր հետևից էլ են գալու․ Փաշինյանը՝ ԱԱԾ-ի և իրավապահ այլ կառույցների նախկին պաշտոնյաների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 15:20
Սեպտեմբերի 10-ից նոյեմբերի 1-ը փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցը՝ «Լամբադա»-ի վերին հատվածը
27.08.2026 | 15:19
«Բարսելոնան» նոր դարպասապահ ունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 15:10
Փաշինյանն իրավապահ համակարգին սպառնում է ազատումներով // ՀՀ-ն Լեհաստանում ռազմական կցորդ կունենա․ ԼՈՒՐԵՐ
27.08.2026 | 15:02
Սանկտ Պետերբուրգում ավտոմեքենա է պայթել․ բարձրաստիճան զինվորական է զոհվել
27.08.2026 | 15:00
ԱԺ-ն քննարկում է Կառավարության կառուցվածքի փոփոխությունները․ ՈՒՂԻՂ
27.08.2026 | 14:59
«Ուժեղ Հայաստանը» հանձնաժողովի նախագահի նոր թեկնածու այս պահին չի առաջադրում
27.08.2026 | 14:52
Թող ժողովուրդը Քոչարյանին բերի այստեղ, իսկ ինձ Հանրապետության հրապարակում կախաղան հանի. ես OK եմ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին հասցեագրված գրության հիման վրա 2016թ. ապրիլի 7-ին հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հաստատվել է, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժնի հաշվապահի պաշտոնն նախկինում զբաղեցրած Ա․Խաչատրյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, կատարել է  խոշոր չափերով գույքի հափշտակություն։

«Մասնավորապես, 2015թ. հունվարի 22-ից մինչև 2016թ. փետրվարի 17-ն ընկած ժամանակահատվածում խախտելով ՀՀ կառավարության 08.10.2003թ-ի թիվ 1408-Ն որոշմամբ հաստատված «Դրամարկղային գործառնությունների իրականացման կարգ»-ի պահանջները՝ նախքան մուտքի և ելքի օրդերները գանձապահին հանձնելը, դրանք չի գրանցել դրամարկղային մուտքի և ելքի օրդերների գրանցման մատյանում, իսկ կանխիկ դրամի մուտքագրումներն ու ելքագրումները մուտքի և ելքի օրդերների հիման վրա չի գրանցել դրամարկղային գրքում: Փոխարենը՝ պարբերաբար, երկու տարբեր անձանցից, տարբեր հիմքերով ու չափերով՝ բռնագանձված, իրեն վստահված գումարների վերաբերյալ կազմել է նույն համարով` թվով երկու մուտքի օրդերներ, որոնցից հաշվետվության ծրագրում և դրամարկղային շարժի վերաբերյալ հաշվետվությունում գրանցել է միայն մեկ անձի կողմից վճար­ված գումարի վերաբերյալ կազմված մուտքի օրդերը, իսկ մյուս անձից բռնագրավված՝ նույն համարով կազմված երկրորդ մուտքի օրդերում նշված գումարը չի մուտքագրել և յուրացրել է:

Բացի այդ, իր կողմից կազմած մուտքի օրդերներում նշած՝ տարբեր քաղաքացիներից փաստացի բռնագանձված, իր վստահությանը հանձնված գումարները, պարբերաբար, իրականից պակաս չափով է արտացոլել դրամարկղում, դրամարկղային շարժի վերաբերյալ հաշվետվությունում, իսկ տարբերությունը  կազմող, մնացած՝ չմուտքագրված գումարները յուրացրել է: Դրանից բացի, դրամարկղի ելքի օրդերով փաստացի վճարման ենթակա գումարը հաշվետվության ծրագրով ելքագրել է սահմանվածից ավել չափով, իսկ տարբերությունը կազմող՝ ելքագրված ավել գումարը յուրացրել է:

Բռնագանձված գումարները դրամարկղ և հաշվետվու­թյան ծրագիր չմուտքագրելու, հաշվետվության ծրագրով ավել ելքագրելու, դրամարկղից վերցնելու եղանակներով Ա․ Խաչատրյանը յուրացման եղանակով հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով՝ 18.575.344 ՀՀ դրամ գումար:

Վերը նշված արարքի կատարման համար Ա․Խաչատրյանին 2017թ. մարտի 23-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Վերջինիս դատի տալու համար հավաքված ապացույցները բավարար համարելով` 2017թ․ մայիսի 6-ին դատախազի կողմից քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։

2020թ. հունիսի 17-ին դատարանը Ա․ Խաչատրյանին մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքում և դատախազի պահանջած պատժաչափով դատապարտել ազատազրկման՝ 5 տարի ժամկետով: Միաժամանակ, նույն դատական ակտով դատարանը ամբողջությամբ բավարարել է պատճառված վնասի չափով դատախազի ներկայացրած քաղաքացիական հայցը։

Նշված գործով դատական քննության ողջամիտ ժամկետների խնդրով ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել էր նաև ՀՀ բարձրագույն դատական խորհրդին»,- ասված է հաղորդագրությունում: