Հյուսիսային Եվրոպայում գրանցվել է ռադիակտիվ իզոտոպների ծավալի աճ. աղբյուրը գուցե ռուսական ատոմակայանն է. VOA

Լուրեր

11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
Բոլորը

Հյուսիսային Եվրոպայի երկրները տեղեկացնում են այս տարածաշրջանում ռադիոակտիվ մակարդակի աճ: Նիդերլանդների պաշտոնատար անձանց խոսքերով, դրա աղբյուրը կարող է լինել Ռուսաստանի արևմտյան հատվածում, ինչը «գուցե միջուկային ինչ-որ կայանում տեղի ունեցած անսարքությունն է»: Սակայն, ինչպես ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունն է տեղեկացնում, պետական «Ռոսէներգոատոմ» միջուկային կայանի խոսնակն ասել է, թե Ռուսաստանի հյուսիսարևմուտքում գտնվող երկու ատոմակայններից որևէ մեկը չի հայտնել որևէ խնդրի մասին. գրում է VOA-ն:

Սակայն Ֆինլանդիայի, Նորվեգիայի ու Շվեդիայի ռադիոակտիվության և միջուկային անվտանգության հարցերով կազմակերպությունը հայտարարում է մարդու օրգանիզմի համար վտանգ չներկայացնող ռադիոակտիվ իզոտոպների ծավալի փոքր աճ, ինչը գրանցվել է նաև Արկտիկական հատվածում:

Նիդերլանդների Հասարակական առողջապահության ու շրջակա միջավայրի պահպանության ազգային ինստիտուտը վերլուծել է ստացված տվյալները, որոնք, ըստ հայտարարության, ցույց են տալիս, որ «ռադիոակտիվ իզոտոպները` ռադիոնուկլիդները գալիս են Ռուսաստանի արեւմտյան կողմից»: Հոլանդական գործակալությունը նշում է, որ «ռադիոնուկլիդները արհեստական են, այսինքն ստեղծված են մարդու կողմից: Այդ նուկլիդների ուսումնասիրության արդյունքը խոսում է միջուկային կայանի ռեակտորում ինչ որ վնասվածքի մասին:

Ռուսաստանը շարունակում է պնդել, որ նշված երկու ատոմակայաններն աշխատում են ամենօրյա ծավալով և չի գրանցվել որևէ սարքավորման խափանում: «Չեն գրանցվել նաև ռադիոնուկլիդների ծավալի աճ այդ հաստատությունների շրջակայքում»,- ասված է ռուսական կողմի հայտարարության մեջ: