Իրանում կորոնավիրուսի 2.139 նոր դեպք և 109 մահ է արձանագրվել․ վարակվածների ընդհանուր թիվը՝ 220.180
Քաղաքականություն
27.06.2020 | 18:41Իրանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 220.180-ի: Այս մասին հայտնել է ԻԻՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Սիմա Սադաթ Լարին, գրում է ԻՌՆԱ-ն:
«Մեկ օրում կորոնավիրուսով վարակի 2.139 նոր դեպք է արձանագրվել: Վարակվածների ընդհանուր թիվը, այսպիսով, 220.180 է»,- ասել է նա:
Մեկ օրում Իրանում 109 մահ է արձանագրվել, արդյունքում այս երկրում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 10.364-ի:
Միաժամանակ, մինչ օրս 180.661 մարդ առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից: