ԵՄ դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընդլայնման հնարավորությունները թվայնացման, կիբեռանվտանգության և մի շարք այլ կարևոր ուղղություններով

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունիսի 25-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը տեսակապով հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ:

 

«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածման հետևանքով Հայաստանում ստեղծված իրավիճակի հաղթահարմանն ուղղված համատեղ ջանքերն ու ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությունը: Երկուստեք կարևորվել են տնտեսության զարգացման համատեքստում բարձր տեխնոլոգիաների դերն ու նշանակությունը, ոլորտի զարգացման հնարավորությունները, ԵՄ-Հայաստան համագործակցության բազմամյա փորձն ու ձևավորված փոխհարաբերությունները, իրականացվող աջակցության ծրագրերը:

ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին հետաքրքրվել է թվայնացման, բարձր տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված նախարարության կողմից իրականացվող ծրագրերով, որդեգրած ռազմավարությամբ և զարգացման տեսլականով՝ վերահաստատելով այս համատեքստում փոխգործակցության շարունակականության հնարավորությունները:

Հակոբ Արշակյանը ներկայացրել է ՀՀ Կառավարության և մասնավորապես բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող քայլերը նոր կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ուղղությամբ: Մասնավորապես, նախարարն ընդգծել է Կառավարության կողմից հավանութան արժանացած և ընթացող պետական աջակցության դրամաշնորհային 17-րդ ծրագրի կարևորության մասին, որն իրականացվում  է ոլորտի ընկերությունների շրջանում կորոնավիրուսի տնտեսական հետևանքները մեղմելու նպատակով:

ԲՏԱ նախարարության հայտարարած մեկ այլ ծրագրով նախատեսվում է մինչև տարեվերջ 2000 մասնակցի փոխանցել Ծրագրավորման հիմունքների բազային գիտելիքներ՝ հատկապես նրանց, ովքեր կորոնավիրուսի տարածման հետևանքով հայտնվել են խոցելի խմբերում և զրկվել աշխատանքից: Նախարարն ընդգծել է, որ դասընթացները լինելու են շարունակական, այլ նեղ մասնագիտացումների գծով ևս վերապատրաստումներ են նախատեսվում:

Հակոբ Արշակյանն անդրադարձել է նաև կիբեռանվտանգության և թվայնացման զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներին, ներկայացրել ոլորտի անելիքները և զարգացման տեսլականը:

Անդրեա Վիկտորինը բարձր է գահատել ՀՀ կառավարության ջանքերը նոր կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած տնտեսական, սոցիալական, առողջապահական խնդիրների լուծման ուղղությամբ, այդ թվում՝ ստարտափներին, տեխնոլոգիական ոլորտի փոքր ու միջին ձեռնարկություններին տրվող տեխնիկական և ֆինանսական աջակցության ծրագրերը:

Ստեղծված ճգնաժամը միասնական ուժերով հաղթահարելու տեսանկյունից Անդրեա Վիկտորինն ու Հակոբ Արշակյանը պատրաստակամություն են հայտնել համագործակցելու EU4Business Տեխնոլոգիաների զարգացում (Technology Development), Արևելյան գործընկերության EU4Digital & Cybersecurity initiatives ծրագրերի շրջանակներում: Թե դեսպան Վիկտորինը, թե Հակոբ Աշակյանը կարևորել են ԵՄ-Թումո միասնական կենտրոնի ստեղծման անհրաժեշտությունը՝ թվային հմտությունների զարգացման և մրցակցության բարձրացման տեսանկյունից:

Կողմերը քննարկել են նաև կորոնավիրուսի բացասական հետևանքների հաղթահարման և թվայնացման օրակարգի ուղղությամբ ջանքերը համատեղելու, գործընթացներն առավել արդյունավետ կազմակերպելու հետ կապված հնարավորությունների շուրջ հետագա փոխգործակցության ակտիվացման հեռանկարները»: