Ռուստամ Բադասյանի պատասխանը՝ Հրայր Թովմասյանի ամոթի զգացման մասին հայտարարությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
Բոլորը

Սահմանադրական փոփոխությունները տարածվում են նաև ՍԴ փոխնախագահ Ալվինա Գյուլումյանի վրա, նա պետք է լքի պաշտոնը։ Այս մասին այսօր ի պատասխան Factor.am-ի հարցին, ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով Ալվինա Գյուլումյանի այն հայտարարությանը, որ իր վրա չեն տարածվում այդ փոփոխությունները։

«Ակնհայտ է, որ դա վերաբերում է նաև Ալվինա Գյուլումյանին։ Այնտեղ նշված է, որ թե՛ անդամի, թե՛ դատավորի պաշտոնում ընդհանուր տևողությամբ 12 տարի պաշտոնավարած անձանց․․․ Ավելին, սահմանադրի կամքն արտահայտված է նաև սահմանադրական փոփոխությունների հիմնավորումներում, և այդ հիմնավորումներում շատ մանրամասն անդրադարձ կա թե՛ անընդհատությանը, թե՛ մյուս հանգամանքներին, թեև բուն տեքստից էլ դա ակնհայտ է»,- ասաց նախարարը։

Մեր դիտարկմանը, թե Ալվինա Գյուլումյանը հայտարարել էր, որ դատական կարգով կվիճարկի իր պաշտոնավարման հարցը և ընդհուպ մինչև ՄԻԵԴ կդիմի, նախարարը պատասխանեց.  «Ինչ վերաբերում է վիճարկմանը, ցանկացած անձ, այդ թվում՝ տիկին Գյուլումյանը, ազատ է օգտվել արդար դատաքննության իրավունքից»։

Հարցին՝ ինչո՞ւ նախագծում ոչինչ ներառված չէ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի մասին, որը մեկ տարի չի աշխատում, արդյոք չի մտահոգում Ձեզ այդ հանգամանքը, Ռ. Բադասյանն ասաց. «Իսկ ի՞նչ կապ ունի, ձեր որակմամբ,  մեկ տարի աշխատել- չաշխատելը Սահմանադրության փոփոխությունների հետ։ Եթե որևէ մեկը որևէ տեղ պաշտոնատար անձ է ու չի աշխատում, ինձ մտահոգում է։ Պետք է մտահոգի նաև բոլոր քաղաքացիներին»։

Նրա խոսքով, իր գործառույթներից բխող որևէ քայլ չկա, եթե, օրինակ, որևէ դատավոր չի աշխատում։ «Այլ հարց է, թե ի՞նչ նկատի ունենք աշխատել և չաշխատել ասելով», – նշեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Պատասխանելով Factor.am-ի մյուս հարցին, թե Հրայր Թովմասյանը նշել էր, որ ամոթի զգացում է ապրել ԱԺ-ում կատարվածի համար, Բադասյանը նշեց․ «Ես կարող եմ ասել, թե ինչն է ինձ մոտ ամոթ առաջացնում, որ հնարավոր է կյանքի կոչել մի մոդել, ամրագրել այն, այնուհետև մի քանի օր առաջ նախորդ Սահմանադրության խմբագրությամբ ընտրվել ՍԴ նախագահ, որպեսզի ցմահ պաշտոնավարես, ինչպես նաև ամոթ է իրենց քաղաքական առաջնորդի արածը, երբ ի լուր ժողովրդի հայտարարեց, թե Սահմանադրության փոփոխությունը չի կատարվում իր, այսպես ասած, վերարտադրության համար և հետո կատարվեց այն, ինչը կատարվեց»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։