Միայն երեկ Երևանում արձանագրվել է 939 վարչական արձանագրություն․ ոստիկանապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
25.06.2020 | 10:22«Հունիսի 24-ին արձանագրվել է 1707 վարչական արձանագրություն, որից Երևան քաղաքում արձանագրվել է 939-ը, բակերում դիմակներ չկրելու 397 արձանագրություն, ոստիկանության ծառայողների կողմից ծառայություն է իրականացվել 397 երթուղիներում։ Ճիշտն ասած, պարոն վարչապետ, այսօր թոշակ բաժանելու խնդիր ունենք, իհարկե այս կարգախմբերը մի քիչ քիչ կլինեն։ Հիմնականում խնդիրներ մենք ունենք բակերում, շեշտը դրված է, և ծառայությունն է՛լ ավելի կուժեղացվի բակերում»,- այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը։
Վարչապետն էլ նկատեց, թե մինչ օրս չի կարգավորվել նաև հերթեր պահելու, հերթ կանգնելու հարցը:
Մանրամասները՝ տեսանյութում։