Ֆրանսիայի ԱԳ նախարարը ԵՄ-ին կոչ է անում քննարկել հարաբերությունները Թուրքիայի հետ
Քաղաքականություն
24.06.2020 | 23:03Ֆրանսիան անհրաժեշտ է համարում, որպեսզի Եվրամիությունում որքան հնարավոր է շուտ տեղի ունենան քննարկումներ Թուրքիայի հետ հարաբերությունների հեռանկարների շուրջ: Այս մասին նշել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը, գրում է Ռիա-նովոստին:
«Ֆրանսիան անհրաժեշտ է համարում, որպեսզի Եվրոպական միությունը շատ արագ, առանց որևէ տաբուի, սկսի քննարկել ԵՄ-ի ապագա հարաբերություններն Անկարայի հետ, որպեսզի ԵՄ-ն ամուր կերպով պաշտպանի իր սեփական շահերը, քանի որ նա դրա համար ունի հնարավորություններ»,- ասել է Լե Դրիանը՝ Սենատում ելույթի ժամանակ: