Հայաստան–ԵՄ համաձայնագիրը՝ վերջին փրկօղակ մեր երկրի համար. «Փաստ»

Լուրեր

15.10.2026 | 12:34
Խնդիր եմ դրել՝ մինչև 2031թ․ վավերացնել խաղաղության պայմանագիրը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 12:26
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանի նավթավերամշակման գործարանին․ դպրոցներ ու մանկապարտեզներ են փակվել
15.10.2026 | 12:21
Պետք չի ջղայնացնել. Փաշինյանը խոսեց Աջափնյակում կրպակների քանդման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 12:13
Բայրամովը Չինաստանի ԱԳ նախարարի հետ ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացն է քննարկել
15.10.2026 | 12:12
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 12:00
ՀԷՑ-ը դառնում է պետական, կառավարման ենք հանձնելու թոփ ընկերության, չենք մասնավորեցնելու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:55
Չեմ զարմանա` մի օր էլ ասեն՝ Ղարաբաղից տեղափոխված. Արտակ Բեգլարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:49
Փաշինյանն ասաց` Ալիևը խաղաղության մրցանակի է արժանի, մոռացավ ասել՝ ցեղասպանություն իրականացրած Ալիևը․ Գևորգ Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:38
Հեռացնել չեք կարող. ընդհարում` ոստիկանի և ակցիայի մասնակիցների միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:34
Ուկրաինային ռուսական զանգվածային հարվածների հետևանքով 5 մարդ զոհվել է, վիրավորներ կան
15.10.2026 | 11:24
Հորդառատ անձրևներն աննախադեպ ջրհեղեղներ են առաջացրել Ստամբուլում․ 2 մարդ է զոհվել, դպրոցները փակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:05
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:55
Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կվերսկսի ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները եռօրյա էներգետիկ հրադադարից հետո
15.10.2026 | 10:45
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Իջևանի քաղաքային զբոսայգում գտնվող Քանդակագործների տնակի աճուրդը
15.10.2026 | 10:30
15 ամիս՝ առանց ՊՎԾ մշտական ղեկավարի․ ինչու է հապաղում Փաշինյանը
Բոլորը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նոյեմբերի 23–ին ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը մեկնեց Բելգիայի Թագավորություն, Բրյուսելում Եվրոպական ժողովրդական կուսակցության և ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովին մասնակցելու համար: Նախատեսվում է, որ նոյեմբերի 24–ին կստորագրվի Հայաստան–ԵՄ նոր շրջանակային համաձայնագիրը:

Համաձայնագիրը կստորագրվի, թե՝ ոչ, պարզ կդառնա հաշված ժամեր հետո: Ստորագրման «հեփփի էնդ»–ից առաջ վերջին անգամ հայ փորձագետները քննարկեցին, թե համաձայնագրի ստորագրումը երկրի զարգացման համար ինչ նոր հեռանկարների հնարավորություն կստեղծի:

Նրանք հույս ունեն, որ այն հնարավորություն կտա երկրում առկա վասալային քաղաքականությունից ձերբազատվել, և հասարակությունը վերջապես հնարավորություն կունենա ավելի բարեկիրթ հարաբերություններ կառուցել քաղաքական, տնտեսական և մնացած այլ ոլորտներում:

Միջազգային հարցերի փորձագետ Հովհաննես Իգիթյանի կարծիքով որևէ մեկը Հայաստանին չի պարտադրել Եվրամիության հետ նոր շրջանակային համաձայնագիր ստորագել: Դա մենք ենք ցանկացել և ի տարբերություն ԵԱՏՄ–ի, այն հնարավորություն է տալիս բոլորովին այլ ուղղությամբ ու տեմպերով զարգացնել երկիրը:

Այս համաձայնագրով Հայաստանն իր վրա պարտավորություն է ստանձնում Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված իրավունքներն իրականացնելու, իսկ ԵՄ–ն պարտավորվում է դրա համար վճարել: Սա նշանակում է, որ իշխանություններն ինչ–որ տեղ նաև պարտադրված կլինեն նախկինում իրենց կողմից ընդունած որոշումները վերանայելու և նոր որոշումներ կայացնելու համար, համոզված է փորձագետը:

«Բնական մենաշնորհների դեմ պայքարը նույնպես կդառնա օրակարգային, քանի որ բոլորն են հասկանում, որ այս կամ այն ընկերությանը բնական մենաշնորհի թույլտվություն տալը չի կարող երկրի ընդհանուր տնտեսության զարգացմանը նպաստել: Հակառակ դեպքում զարգացած երկրները նույնպես վաղուց բնական մենաշնորհներ ձևավորած կլինեին»,– ասաց Հ. Իգիթյանը:

Փորձագետ Ստեփան Գրիգորյանի ներկայացմամբ ԵԱՏՄ համաձայնագրում ներառված բոլոր դրույթները չկան ԵՄ համաձայնագրում և հակառակը: Եվ եթե օրինակ հայ սպառողը միայն «Գազպրոմ», «Ռոսնեֆտ» բառերի պատճառով 2 անգամ ավելի է վճարում իր սպառածի համար, ապա ԵՄ համաձայնագրով պետք է նման մենաշնորհների այլընտրանք ձևավորել:

Խոսելով ընդհանուր ավիացիոն համակարգին անդամակցելու հնարավորության մասին, փորձագետի կարծիքով, Հայաստանը մտնելով ընդհանուր ավիացիոն տարածք և դիվերսիֆիկացնելով ոլորտը, կարող է մոտ 3 անգամ ավելի էժան ավիատոմսեր վաճառել:

«Մենք բոլորս 100 եվրոյանոց օդանավի տոմսը գնում ենք 400 դոլարով, բայց ես չեմ ուզում, որ իմ ժողովուրդը նման զրկանքներ կրի: Խնդիրն այն է, որ մեր իշխանություններն էլ են դեմ նման էժանացումների, և ես կարևորում եմ, որ այս մասին ժողովուրդն իմանա, քանի որ դա շատ կարևոր է հետագա պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու համար: Ես ուզում եմ ցույց տալ, որ մենք ունենք բավականին բարձր մակարդակի փորձագիտական խմբեր, և նմանատիպ դրույթները, որոնք ամրագրված են համաձայնագրում, պետք է կարողանանք համատեղ ջանքերով կյանքի կոչել»,– ասաց Ստեփան Գրիգորյանը: