Ռուսական Վլադիմիրում ցանկանում են քանդել Գարեգին Նժդեհի գերեզմանը

Լուրեր

03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
03.08.2026 | 19:52
Կառավարությունը ձևավորվեց․ ով է մնում, ով՝ հեռանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ-ում գործող «Ստոպ ֆաշիզմին» քաղաքացիական նախաձեռնության անդամները դիմել են Վլադիմիրի քաղաքապետարանին՝ առաջարկելով Վլադիմիրի գերեզմանատունը «մաքրել նացիստների հետ համագործակցած» Գարեգին Նժդեհի դատարկ գերեզմանից, գրում է «Росбалт»-ը։

Այս նախաձեռնությունն առաջ է քաշվել դեռևս հունիսի 19-ին «Росбалт» լրատվական գործակալության կազմակերպած «Պատերազմի  մասին հիշողությունը և հիշողության պատերազմները ժամանակակից Ռուսաստանում» առցանց կոնֆերանսի ժամանակ, որին մասնակցել են Պետդումայի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Նովիկովը, Արտաքին ու պաշտպանական քաղաքականության խորհրդի անդամ, ԱԴԾ պահուստային գեներալ-մայոր Ալեքսանդր Միխայլովը, ինչպես նաև «Ստոպ ֆաշիզմին» նախաձեռնության անդամները։

Ի դեպ՝ չնայած կոնֆերանսը կայացել է հունիսի 19-ին, տեղեկատվությունը նոր է հրապարակվել։

Կոնֆերանսի ընթացքում քննարկվել են քայլերը, որոնցով հնարավոր կլինի Ռուսաստանի տարածքում կասեցնել ֆաշիզմի ու նացիզմի հերոսացումը։ Անդրադարձ է եղել նաև Գարեգին Նժդեհին ու նրա գերեզմանին։ Մասնավորապես, «Ստոպ ֆաշիզմին» նախաձեռնության անդամների կողմից ստորագրված դիմումում նշվում է, որ Նժդեհի դատարկ գերեզմանը դարձել է հիշատակի միջոցառումների անցկացման վայր, որում իրենց մասնակցությունն են ունենում Վլադիմիրի ու Ռուսաստանի հայկական սփյուռքի ներկայացուցիչները։

Ըստ աղբյուրի՝ ռուսների համար նաև անընդունելի է, որ Նժդեհի գերեզմանը ներառված է տուր-փաթեթներում, որոնք կազմակերպվում են Հայաստանից ժամանած ու Ռուսաստանում ապրող հայերի համար։ Ռուսների համար հատկապես մտագիչ է այն, որ Նժդեհի գաղափարախոսությունը մեծ տարածում ունի ՌԴ-ում բնակվող հայ երիտասարդենրի շրջանում։

«Երբ նշվում է Հաղթանակի 75-ամյակը, անընդունելի է աչք փակել նրա վրա, որ վլադիմիրյան հողի մի մասը վերածվել է ֆաշիզմի հանցակցի երկրպագության վայրի։ Հաշվի առնելով դատարկ գերեզմանի դեսակրալիզացիան՝ քաղաքային իշխանությունների այդպիսի պահվածքը հանդուրժողականության դրսևորում չէ, այլ անարգանք հազարավոր մարդկանց հիշատակին, որոնք սպանվել են հիտլերականների հետ Նժդեհի լեգիոնի համագործակցության արդյունքում»,- ասվում է դիմումում։

Այսպիսով, քաղաքացիական նախաձեռնության անդամները Վլադիմիրի քաղաքային իշխանությունների առաջ բարձրացրել են Նժդեհի դատարկ գերեզմանի քանդման հարցը ու դիմում ներկայացրել։

Վերջին շրջանում Գարեգին Նժդեհը պարբերաբար ռուսների պայքարի թիրախում է։ Այս գործում փոքր չէ նաև ադրբեջանցիների դերը։ Անցյալ տարվա նոյեմբերի էլ ՌԴ Արմավիր քաղաքի Դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը չջնջվող սև ներկով ներկել էր տեղի Հայ Առաքելական եկեղեցու բակում տեղադրված Նժդեհի հուշատախտակը։ ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունն ու հայ համայնքի ներկայացուցիչները դատապարտել էին ռուս պատգամավորի արարքը, իսկ ահա պաշտոնական Մոսկվայի կողմից դատապարտող հայտարարություններ այդպես էլ չէին չհնչել։

Նժդեհի դեմ պայքարում ռուսական տարբեր շրջանակներին մեծ աջակցություն է ցուցաբերում նաև պաշտոնական Բաքուն․ Ադրբեջանի նախագահը բաց չի թողնում ռուսների մոտ Նժդեհից խոսելու առիթները։

Մասնավորապես, անցյալ տարվա հոկտեմբերին Աշխաբադում կայացած ԱՊՀ ղեկավարների նիստի ժամանակ Ալիևը հրապարակավ խոսել էր Նժդեհի մասին՝ նրան մեղադրելով ֆաշիզմի մեջ, ինչին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից կոշտ պատասխան էր տրվել։

Էմմա Չոբանյան