Կորոնավիրուսի 590 նոր դեպք և 7 մահ Ադրբեջանում․ վարակվածների ընդհանուր թիվը` 14.305
Քաղաքականություն
24.06.2020 | 19:28Ադրբեջանում COVID-19 կորոնավիրուսով վարակի 590 նոր դեպք է արձանագրվել: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի օպերատիվ շտաբը:
«Այսօր Ադրբեջանում ևս 590 վարակակիր է արձանագրվել: Միաժամանակ, 265 մարդ առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից: 7 քաղաքացի մահացել է»,- նշել են շտաբում:
Այսպիսով, ընդհանուր առմամբ, Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 14.305 է, 7.768 մարդ առողջացել է, 174 մահ է արձանագրվել:
Հատուկ ռեժիմի հիվանդանոցներում ներկայում 6.363 հիվանդ կա: