Կառավարությունը տնտեսում է բյուջեն 35 ընտանիքի հաշվին

Լուրեր

23.05.2026 | 23:03
Անդրանիկ Թևանյանը կալանավորվեց
23.05.2026 | 22:45
«Արարատ-Արմենիան»` Հայաստանի չեմպիոն
23.05.2026 | 22:35
Ո՞վ է ստում. Պապոյան-Քոչարյան հեռակա բանավեճ
23.05.2026 | 21:54
System of a Down-ը հուլիսին համերգ կտա Երևանում․ Փաշինյան
23.05.2026 | 20:32
Մենք ամենափորձառու ուժն ենք, իշխանությունը մեր դեմ դնելու բան չունի. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 20:27
Շաբաթ է, ովքեր ուզում քայլում են. Ավինյանը` պոլիկլինիկայի աշխատողների քարոզարշավին մասնակցելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 19:58
Ինչի ինքը չի նստացրե՞լ Ռոբերտ Քոչարյանին. Լևոն Քոչարյանը` Փաշինյանի հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 19:43
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Արմավիրի մարզում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 19:33
Մարտունի-Գետափ ճանապարհին մոլորված քաղաքացուն փրկարարները հայտնաբերել են, մեքենան՝ դուրս բերել ցեխակույտից
23.05.2026 | 19:24
Հակառակ կարծիք արտահայտելու համար ոչ ոք չի կալանավորվում, այդ թվում՝ Դուք. Ռուբինյանը՝ Արթուր Օսիպյանի վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 18:52
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Արմավիրի մարզում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 18:38
Բասկետբոլի Հայաստանի Մ-18 հավաքականի խաղացող Ռաֆայել Մասումյանը կարիերան կշարունակի NCAA Division I-ում
23.05.2026 | 18:21
Ըստ գտնվելու վայրի դիմումները կընդունվեն մինչև ժամը 19։00-ն. ՄՔԾ
23.05.2026 | 17:49
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.05.2026 | 17:31
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Բոլորը

Կառավարությունը բյուջեն տնտեսելու նոր, կատարելագործված տարբերակներ է որոնում։ Վերանայում է կրթության ծախսերը, նախկինում տրված արտոնությունները։ Օրինակ, առողջապահության ոլորտում կրճատում է պետպատվերի փաթեթն ու արտահիվանդանոցային բուժման ծրագրերը, կրճատում է եկամտահարկի վերադարձի արտոնությունը հիփոթեքով բնակարան գնողների համար։

Այս փոփոխությանը գործադիրը հավանություն տվեց այսօրվա նիստում։ Ըստ այդմ՝ «Հարկային օրենսգրքում» փոփոխություն է կատարվելու, 2018 թվականի հունվարի 1-ից նվազեցվելու է հետ վերադարձվող գումարի չափը: 55 մլն դրամ և ավելի թանկ արժեքով բնակարաններ գնողներին եկամտահարկը չի վերադարձվելու։ Հիմնավորումը բարձր խավի ներկայացուցիչներին եկամտահարկը հետ ստացողների ցուցակներից հանելն է։

«Մենք ձերբազատվելու ենք այն իրավիճակից, որ մարդը լինի ունևոր, բայց միևնույն ժամանակ հարկատուների հաշվին օգտվի այս նորմից։ Կան մարդիկ, ովքեր ունեն արդեն մեկ-երկու բնակարան ու օգտվում են արտոնությունից»,- ասաց նա: 

Բարձր խավը, ըստ Արամյանի, 55 մլն և ավելի գումարով բնակարան գնողներն են։ Սոցիալական արդարությունը վերականգնելու համար նախարարն առաջարկում է խիստ պայմաններ սահմանել՝ որ վարկառուն և համավարկառուն ոչ բնակարան ունենան, ոչ էլ թանկարժեք բնակարան գնելու հավակնություն։ Նա գոհունակությամբ նշում է, որ վերջին երկու տարիներին գնված բնակարանները հիմնականում էժանագին են։ Արտոնությունից օգտվել է առավելապես ցածր խավը։

Այսպիսով, կառավարությունը այս փոփոխությունից մեծ գումար չի շահելու։ Ինչպես նշում է Արամյանը՝ ընդամենը մոտ 220 մլն դրամ մեկ տարում։ Փոխարենը զրկվելու է այն դրական արդյունքից, որն ուներ եկամտահարկի վերադարձի ծրագիրը։ 2015 թվականին կառուցապատողից բնակարան ձեռք բերելու արտոնություն տալով վարձու աշխատողներին, նույն Ֆինանսների նախարարությունը բոլոր հնարավոր հարթակներում գովազդում էր Հարկային օրենսգրքի այս փոփոխությունը, այն ներկայացնում էր որպես աննախադեպ նախաձեռնություն, հիպոթեքային վարկավորման «նոու հաու»։

Ակնկալվում էր աշխուժացում հիպոթեքային վարկավորման շուկայում, բազմաբնակարան շենքերի կառուցման խթանում, հակաստվերային էֆեկտ։ Ֆինանսների նախարարությունը պարբերաբար հաշվարկներ էր անում, թե քանի ընտանիք է կարողացել օգտվել արտոնությունից։

Բայց երկու տարի չանցած, որոշեցին էֆեկտը կրճատել։ Ինչո՞ւ։ Հանուն 200 մլն դրամ՞ի։
Սովորական քաղաքացիների համար սա անըմբռնելի է․

Սյուզան Սիմոնյան