Հայաստանը պարտավորվում է իրականացնել Սահմանադրության սկզբունքները, իսկ ԵՄ-ն պատրաստ է դրա համար վճարել. Հովհաննես Իգիթյան

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

«Թե ինչ կտա Հայաստանին ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը՝ կախված է Հայաստանից»,- Factor.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը:

«Ըստ էության սա մի համաձայնագիր է, որով Հայաստանը պարտավորվում է իրականացնել մեր Սահմանադրության սկզբունքները, իսկ ԵՄ-ն պատրաստ է դրա համար վճարել»,- նշեց նա:

Իգիթյանն ընդգծեց՝ համաձայնագրին պետք է նայել ոչ թե որպես պարտավորություն, այլ հնարավորություն. «Այնտեղ ոչ թե դասական ձևով գրված է պայմանագիր և կողմերն ունեն պարտականություններ, որոնք չիրագործելու դեպքում կպատժվեն, այլ դա կարելի է ասել ուղեցույց է, որտեղ ԵՄ-ն իր 28 անդամ երկրներով, հնարավորություն է տալիս լավ և արժանապատիվ ապրել»:

Հովհաննես Իգիթյանի կարծիքով հասարակությունն այսօր ուղղակի ձևով հնարավորություն չունի թելադրողի դերում հանդես գալ. «Իշխանություններն այսօր վախենում են միայն հասարակության համընդհանուր ընդվզումից, իսկ նորմալ ձևերը, որոնք կան աշխարհում, երբ հասարակությունն է ձևավորում իշխանությունը, Հայաստանում գոյություն չունեն»:

Մեր զրուցակիցը նկատեց՝ Եվրոպայում քաղաքացիները սովոր են հաշվել, թե որտեղ են գնալու իրենց գումարները և պատրաստ չեն վճարել փոքր երկրի, որպեսզի նա ոչինչ չանի: «Հայաստանը պետք է ապացուցի, որ պատրաստ է բարեփոխումների»,- եզրափակեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Լիլիթ Շաբոյան