Պուտինը չի բացառել, որ կառաջադրվի նախագահական նոր ժամկետի համար

Լուրեր

14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի բացառում, որ նախագահական հաջորդ ընտրություններում կառաջադրվի նաև իր թեկնածությունը։ Սակայն դա կարող է տեղի ունենալ, եթե Սահմանադրությունում արվեն փոփոխություններ, գրում է ՏԱՍՍ-ը։

Պուտինը «Ռոսիա 1» հեռուստաալիքի նկարահանած ֆիլմի հարցազրույցում ասել է, թե իր համար կայացրած որոշում դեռ չունի։ Նա բոլոր պաշտոնյաներին հորդորել է այժմ ոչ թե իր իրավահաջորդին փնտրել, այլ զբաղվել անմիջական աշխատանքով․ «Մենք պետք է աշխատենք, այլ ոչ թե փնտրենք իրավահաջորդներ։ Գիտեք, հիմա ես կխոսեմ բացարձակ բաց․ եթե Սահմանադրության համապատասխան փոփոխությունները չընդունվեն, ապա երկու տարի հետո, ես դա իմ փորձից գիտեմ, իշխանության տարբեր մարմիններում կսկսվի իրավահաջորդի փնտրտուքը՝ տեմպային աշխատելու փոխարեն»։

Վլադիմիր Պուտինը չափազանց մեծ համոզվածություն ունի, որ սահմանադրական առաջարկվող փոփոխությունները ճշմարտացի են։

«Ես միանգամայն համոզված եմ, որ ճիշտ ենք անում՝ Սահմանադրությունում փոփոխություններ անելով։ Վերջին ամիսների իրադարձություններն ապացուցել են դա։ Այսօր գործող Սահմանադրությունն ընդունվել է առանձնահատուկ ժամանակաշրջանում, երբ ներքաղաքական ճգնաժամ էր, երբ տանկերը գնդակոծել էին խորհրդարանն ու բախումներ էին տեղի ունեցել Մոսկվայում։ Այսօր, փառք Աստծո․ ներքաղաքական կյանքը կայուն է, բայց կան սուվերենությանը վերաբերող այլ բաներ»,- ասել է ՌԴ նախագահը։