Արմավիր քաղաքում  շինանյութի և հագուստի խանութներում շուկայի վերահսկողության տեսչական մարմինը դրական արդյունքներ է արձանագրել

Լուրեր

01.07.2026 | 10:43
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին
01.07.2026 | 10:29
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Պենզան․ հարձակման է ենթարկվել պաշտպանական գործարան
01.07.2026 | 10:18
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 1-ի դրությամբ
01.07.2026 | 10:03
NYMEX․ Ոսկու գինն աճել է 0.41%-ով և կազմել 3978.70 դոլար
01.07.2026 | 09:48
ՄԻՊ-ը կարևորում է ընտրելու իրավունքի սահմանափակման նախագծերի շուրջ հանրային քննարկումները
01.07.2026 | 09:33
Սյունիքում փրկարարները փրկել են վիրավոր սպիտակագլուխ անգղի
01.07.2026 | 08:52
ԱԱ-2026. Մեքսիկան 1/8 եզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 02:54
ԱԱ-2026. Ֆրանսիան խնդիրներ չունեցավ, Մբապեի դուբլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 23:28
«Ուիմբլդոն»․ Կարեն Խաչանովը մեկնարկել է հաղթանակով
30.06.2026 | 23:16
Հայկ Խլոյանը հաղթել է օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:58
ԱԱ-2026. Հոլանդի գոլը Նորվեգիային դուրս բերեց 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:50
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.06.2026 | 22:34
Ուկրաինայում ռուսական ավիահարվածից ադրբեջանցի ուսանողուհի է մահացել. պատերազմից ի վեր ավելի քան 130 ադրբեջանցի է զոհվել
30.06.2026 | 22:20
Էրդողանն արձագանքել է Իսրայելի կառավարության՝ Հայոց ցեղասպանության ճանաչման որոշմանը
30.06.2026 | 22:04
Եվրոպայում շոգի նոր ալիք է սպասվում
Բոլորը

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի  N 63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում  հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ:

«Այսօր՝ հունիսի 19-ին, տեսչական մարմնի մշտադիտարկում  իրականացնող խմբերը  այցելել են Արմավիրի մարզի  Արմավիր քաղաք: Հագուստի և շինարարական ապրանքների վաճառակետերում և խանութներում այս պահի տվյալներով պարետատան սահմանած հակահամաճարակային անվտանգության նորմերի ընդամենը 1 խախտում է արձանագրվել:

Տեսչական մարմնի ներկայացուցիչների այցելած նշված ոլորտների գրեթե  բոլոր վաճառքի կետերում առկա են եղել ախտահանիչ նյութեր, դիմակների համար նախատեսված հատուկ փակվող աղբամաններ, լվացարաններ, սոցիալական հեռավորություն պահպանելու նպատակով արվող գծանշումներ, ջերմաչափեր  և ջերմաչափման գրանցամատյաններ: Բոլոր խանութներում փակցված են եղել պարտադիր դիմակներ  կրելու  մասին իրազեկման թերթիկներ:

Այլ է իրավճակը նավթամթերքի լցակայանների  և գազալցակայանների ոլորտում: Մշտադիտարկում իրականացված տնտեսավարողների ճնշող մեծամասնության մոտ հայտնաբերվել են պարետատան սահմանած հակահամաճարակային նորմերի բազմաթիվ խախտումներ, մասնավորապես բացակայել են փակվող աղբամանները, ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները: Գրեթե բոլոր տնտեսավարողների մոտ փակցված չեն եղել դիմակի պարտադիր լինելու մասին իրազեկման թերթիկները:

Բոլոր բենզալցակայաններում և գազալցակայաններում առկա են եղել ախտահանիչ նյութեր:

Մշտադիտարկման արդյունքում գրանցված բոլոր խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ  և ներկայացվում են պարետատուն»,- ասված է հաղորդագրությունում: