Արմեն Գևորգյանի գործով Վճռաբեկը վարույթ չի ընդունել գլխավոր դատախազի բողոքը

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի բողոքը նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով։ Factor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Նրա խոսքով՝ սա նշանակում է, որ ՀՔԾ-ն պարտավոր է նյութեր նախապատրաստել և պարզել՝ արդյոք նախկին փոխվարչապետ, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Արմեն Գևորգյանին սահմանը հատելն արգելած Ոստիկանության ծառայողների գործողություններում առկա են հանցագործության հատկանիշներ։

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, հիշեցնենք, Արմեն Գևորգյանին ՀՀ սահմանը հատելը թույլ չտալու կապակցությամբ հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով իրավական գնահատական տալ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության գործողություններին, իսկ քրգործ հարուցելու առիթի օրինականության և հիմքերի բավարար լինելու դեպքում՝ քրգործ հարուցել:

Գլխավոր դատախազությունն ու Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, սակայն, համարել էին, որ Էրիկ Ալեքսանյանի կողմից ներկայացված հաղորդումը հանցագործության հատկանիշների մասին կոնկրետ տվյալներ չի պարունակում: Փաստաբանը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, որը փետրվարի 18-ին բավարարվել էր՝ վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնելով վերացնել Արմեն Գևորգյանի իրավունքների խախտումը։

«Այլ կերպ ասած, ՀՔԾ-ն պետք է պարզի՝ քրեական գործ հարուցելու հիմք կա՞, թե՞ ոչ, և որոշում կայացնի քրեական գործ հարուցելու կամ քրեական գործ հարուցելը մերժելու մասին»,- նշեց Էրիկ Ալեքսանյանը։

Լիլիթ Շաբոյան