Առինջի գյուղապետը չի հիշում՝ 15 տարի առաջ Ծառուկյանին ինչպես է հողատարածք տվել. ԱԱԾ բացահայտումների հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
11.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հետապնդումներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի նկատմամբ․ քաղաքակա՞ն, թե քրեական գործեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 20:53
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
11.09.2026 | 20:35
Բաքուն ավարտել է Ադրբեջան-Հայաստան սահմանից դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծի նախագծումը
11.09.2026 | 20:23
ԵՄ-ն և Ուկրաինան միավորում են ջանքերը՝ ԱԹՍ-ների արտադրությունը հզորացնելու համար
11.09.2026 | 20:11
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները Իրանի ազդեցության ցանցերի դեմ
11.09.2026 | 20:00
ՌԴ-ի մտցրած սահմանափակումների պատճառը Փաշինյանի քաղաքականությունն է․ ՀՀ-ն չպիտի բախումների հարթակ դառնա․ Տիգրան Աբրահամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 19:54
94 տարեկանում մահացել է Նորվեգիայի արքայադուստրը` եղբոր` Հարալդ թագավորի հուղարկավորությունից 2 օր անց
11.09.2026 | 19:45
Եթե Ռուսաստանը թանկացնի գազը, ի՞նչ կարող է թանկացնել Հայաստանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 19:37
Պակիստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
11.09.2026 | 19:30
Պուտինն ու Փաշինյանը չեն շտապում խզել հարաբերությունները. Սերգեյ Մարկեդոնով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 19:23
Հայտնի է Tour of Armenia-ի երկրորդ փուլի հաղթողը
11.09.2026 | 19:15
ՀՀ-ն կարող է ՌԴ-ի բազայի մնալու վարձավճարը բարձրացնել, եթե գազը թանկանա․ դա մեր միակ գործիքակազմը չէ․ Վիլեն Գաբրիելյան
11.09.2026 | 19:07
Տավուշում «ԶԻԼ»-ով փայտանյութ տեղափոխող վարորդը, նկատելով էկոպարեկներին, սկսել է բեռնաթափել այն. դեպքի հանգամանքները պարզվում են
Բոլորը

Այսօր երեկոյան Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց Հայաստանի ամենահարուստ անձանցից մեկին՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդության քննությունը։

Հիշեցնենք՝ հունիսի 14-ին ԱԱԾ-ն երեք հաղորդագրություն տարածեց, համաձայն որոնց՝ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խորհրդարանական և տեղական ինքնակառավարման, այդ թվում նաև Երևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ ընտրակաշառք է բաժանել: Բացի այդ, Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Շանգրի լա» խաղատան պատճառով պետությունը զրկվել է 40 միլիարդ դրամի չափով ներդրում ստանալու հնարավորությունից և 30 մլրդ դրամի վնաս է կրել: ԱԱԾ երրորդ հաղորդագրությունը վեաբերում էր Ծառուկյանների «Ֆիրմա Նյու» ՍՊԸ-ին, որն առավել հայտնի է «Առինջ մոլ» անվամբ։ Ըստ ԱԱԾ-ի՝ Առինջի համայնքապետի և այս աշխատակիցների հետ համագործակցության արդյունքում նա 7.5 հեկտար հողատարածքի է տիրացել։ Նշյալ գյուղատնտեսական նշանակության հողատարածքում առկա ապօրինի կառույցներն Առինջի գյուղապետի որոշումներով օրինականցվել են և առանց հողի նպատակային նշանակությունը փոխելու, որպես արտադրական շինություններ, օտարվել Ծառուկյանի ընկերությանը։

Ավելի ուշ հողը վերջնական օտարվել է «Մուլտի գրուպ» կոնցեռնի մաս կազմող «Ֆիրմա Նյու» ՍՊԸ-ին, ինչպես նաև հարևանությամբ գտնվող մոտ մեկ հեկտար գյուղատնտեսական նշանակության հողամասը իր ապօրինի շինություններով օտարվել է նույն ընկերությանը: Ըստ ԱԱԾ-ի՝ արդյունքում Առինջ համայնքի բյուջե չի մուտքագրվել մոտ 400 մլն դրամ:

«Առինջ մոլ»-ն իր գործունեությունն սկսել է 2015 թվականից: Թե Առինջի համայնքապետը հողատարածքները երբ է օտարել Ծառուկյանի «Ֆիրմա Նյու» ՍՊԸ-ին և ով է այդ ժամանակահատվածում եղել Առինջի համայնքապետը, ԱԱԾ հայտարարության մեջ չի նշվում: Սակայն, նկատենք, որ Առինջ համայնքը 2002 թվականից ղեկավարում է Գագիկ Սարգսյանը:

18 տարի շարունակ Առինջի համայնքապետի պաշտոնը զբաղեցնող Գագիկ Սարգսյանը Factor TV-ի հետ զրույցում ԱԱԾ-ի բացահայտման հետ կապված այսօր կցկտուր տեղեկություններ փոխանցեց. « Կներեք, ժամանակի մեջ չեմ տեղավորվում ես հիմա: Հետաքննությունը գնում է, կպարզեն, դա ընդամենն ասվել է: Հիմա ԱԱԾ-ն է ասել, քննությունը գնում է»:

Գագիկ Սարգսյանը նշեց, որ ինքը ԱԱԾ-ում չի հարցաքննվել և ասելիք էլ չունի, սակայն խոսքի մեջ նշեց, թե փաստաբանի հետ է աշխատում: Համայնքապետը հիմնակում ցանկություն չուներ թեման մեկնաբանել, մեր այցի ժամանակ նա համայնքապետարանից ինչ-որ փաստաթղթեր վերցրեց և արագ հեռացավ:

Գագիկ Սարգսյանի հեռանալուց հետո Factor TV-ին չհաջողվեց Առինջի համայնքապետարանում գտնել որևէ պատասխանատուի, որը կմեկնաբանի, թե, ի վերջո, ինչպես է ստացվել, որ ըստ ԱԱԾ հաղորդագրության Ծառուկյանի ընտանիքին պատկանող ընկերությունը համայնքին հարյուրավոր միլիոն դրամների վնաս է տվել: Ասացին՝ համայնքապետի տեղակալն արձակուրդում է, իսկ աշխատակազմի ղեկավար չունեն: Այնուհանդերձ, Առինջում խուսափում են անդրադառնալ Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին: Օրինակ՝բնակիչներից մեկը, որը նաև Գագիկ Ծառուկյանի հոր՝ Կոլյա Ծառուկյանի անունը կրող Առինջի դպրոցում է աշխատում, կարծում է, որ ԱԱԾ-ն Ծառուկյանի մասին սուտ հայտարարություն է տարածել:

Ի դեպ, դպրոցում չկարողացան հիմնավորել, թե ինչու է այն կոչվում Ծառուկյանի ֆերմեր հոր՝ Կոլյա Ծառուկյանի անունով: Տնօրեն Սահակ Գրիգորյանն ասաց այդ հարցը պետք է տալ ավագանու կազմին, որը նման որոշում է կայացրել:

Ծառուկյանին համագյուղացիները համարում են բարի մարդ: ԲՀԿ ղեկավարի համագյուղացիներից մեկը, որը Ծառուկյանից ամեն ամիս 1000, 5000, իսկ այժմ էլ 10 հազար դրամ օգնություն է ստանում, կարծում է, որ չափի մեջ կարելի է խախտում անել:

Ի դեպ, Առինջում մեր նկարահանման գրեթե ողջ ընթացքում 34FF035 պետհամարանիշով ավտմեքենան հետևում էր մեր աշխատանքին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան