Կառավարության ծաղրը թոշակառու, նպաստառու և նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացիների նկատմամբ

Լուրեր

16.09.2026 | 10:55
Ըստ ՔԿ-ի՝ «Արմենիկում+»-ի տնօրենը փորձել է «Արմենիկում»-ից 1.6 մլրդ դրամ հափշտակել կեղծ փաստաթղթերով
16.09.2026 | 10:44
Եվրահանձնաժողովն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանին․ կլինի՞ ՀՀ-ն 2027թ-ի՝ ԵՄ-ի առաջնահերթություններում
16.09.2026 | 10:32
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը հաղթել է և կարող է մրցել Ալինա Չարաևայի հետ
16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
Բոլորը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը նոյեմբերի 22-ի ասուլիսում ուշագրավ թիվ հնչեցրեց:

Պաշտոնյան ինքն ընդունում է, որ Հայաստանում տարեցները ստանում են շատ ավելի ցածր գումար պետության կողմից, քան անհրաժեշտ է ապրելու համար:

Թեև Հովհաննես Սահակյանը նշում է, որ թվերը համադրելի չեն կարող լինել նվազագույն զամբյուղին, բայց փորձենք համադրել:

Հայաստանում կենսաթոշակառուների թիվը կազմում է 524 485 մարդ:

Հայաստանում ծերության թոշակ է ստանում 64 000 մարդ: Ծերության թոշակը հավասար է բազային թոշակին, այսինքն՝ 16 000 դրամ:

Հայաստանում աշխատանքային թոշակառուների թիվը կազմում է 460 485 հոգի: Միջին կենսաթոշակը կազմում է 40 300 դրամ:

Հայաստանում աղքատության նպաստ է ստանում 106 300 ընտանիք: Նպաստի միջին չափը կազմում է 31 300 դրամ:

Հայաստանում նվազագույն աշխատավարձի չափը կազմում է 55 000 դրամ:

Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղի չափը կազմում է 55 000 դրամ:

Հայաստանում նվազագույն պարենայն զամբյուղի չափը կազմում է 31 407 դրամ:

Ստացվում է, որ Հայաստանում մեկ ընտանիքի ամսական նպաստի չափը նույնքան է, որքան մեկ հոգուն պետք է մեկ ամիս միայն սնվելու համար, այն էլ՝ ընդամենը 11 տեսակի ուտելիք:

Հաշվի առնենք, որ նպաստ ստացող ընտանիքներից շատերում չկա որևէ աշխատող, այսինքն՝ 32 հազար դրամով ապրում է մեկ ամբողջ ընտանիք, չնայած որ այդ գումարը սահմանված է մեկ հոգու յոլա գնալու համար:

Ինչ վերաբերում է թոշակին, ապա ծերության թոշակ ստացողը ստանում է կրկնակի քիչ սնունդի փող, քան պետությունը սահմանել է մեկ ամսում ապրելու համար:

Ընդ որում, շեշտենք, խոսքը ոչ թե նվազագույն սպառողական զամբյուղի մասին է, այլ՝ պարենային՝ միայն սննդի:

Սա դուրս է որևէ տրամաբանությունից:

Այսինքն, պետությունը մարդուն տալիս է շատ ավելի քիչ գումար, քան ինքը սահմանել է ապրելու համար:

Եվ ուշագրավ է, որ սոցապծառայության ղեկավարը ոչ թե նշում է տարեթիվ, թե երբ կարող է թոշակառուն մի փոքր ավելի բարձր թոշակ ստանալ, այլ հույս է հայտնում, որ այդպես կլինի … տարիներ անց:

 

Սևակ Հակոբյան