ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցը՝ Էրեբունի վարչական շրջանում. բանկերն առավել բարեխիղճ են անվտանգության պահպանման հարցում

Լուրեր

01.07.2026 | 12:04
Հագվի գյուղում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
01.07.2026 | 11:59
ԵՏՄ երկրների, այդ թվում՝ Հայաստանի բանկերը խստացրել են հաշվեհամարներին կանխիկ ռուբլու մուտքագրման պայմանները
01.07.2026 | 11:49
Իրանն առաջնահերթություն է տալիս ԱՄՆ-ի հետ դիվանագիտությանը, բայց շարունակում է պատրաստ լինել պատերազմի․ Ղալիբաֆ
01.07.2026 | 11:41
Մեկ օրում բացահայտվել է 74 հանցագործություն
01.07.2026 | 11:30
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
01.07.2026 | 11:19
Պաշտոնանկություններ և պաշտոնի նշանակում ՀՀ կառավարությունում
01.07.2026 | 11:03
Ավագ դպրոցների ընդունելության նոր կարգը, առաջին դասարանցիների ընդունելությունը. ՈՒՂԻՂ
01.07.2026 | 11:00
ՍԴ-ում եզրափակիչ ելույթների փուլն է. ՈՒՂԻՂ
01.07.2026 | 10:58
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
01.07.2026 | 10:55
Կատարի ԱԳ նախարարը Դոհայում հանդիպել է ԱՄՆ բանագնացներին․ սպասվում է Կատար-Իրան հանդիպումը
01.07.2026 | 10:43
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին
01.07.2026 | 10:29
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Պենզան․ հարձակման է ենթարկվել պաշտպանական գործարան
01.07.2026 | 10:18
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 1-ի դրությամբ
01.07.2026 | 10:03
NYMEX․ Ոսկու գինն աճել է 0.41%-ով և կազմել 3978.70 դոլար
01.07.2026 | 09:48
ՄԻՊ-ը կարևորում է ընտրելու իրավունքի սահմանափակման նախագծերի շուրջ հանրային քննարկումները
Բոլորը

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն այսօր ուժեղացված ստուգայցեր է անցկացրել Երեւանի Էրեբունի վարչական շրջանում։ Այստեղ նախորդիվ կատարված մշտադիտարկումներից եւ ստուգայցերից հետո, ըստ դիտարկումների, իրավիճակը զգալիորեն փոխվել է․ տնտեսավարողներն առավել իրազեկ են ու տեղեկացված պարետի սահմանած անվտանգության կանոններին՝ կանխելու կորոնավիրուսի հետագա տարածումը, նաեւ առավել բարեխիղճ են դրանց պահպանման հարցում։ Առավել զգուշավոր ու բարեխիղճ են այս առումով բանկերը։

«Միաժամանակ, իրազեկման, խորհրդատվական, մշտադիտարկման, նաեւ կասեցման աշխատանքների արդյունքում զգալիորեն պակասել են արձանագրվող խնդիրները։ Վերջինների շարքում առավել հաճախ արձանագրվում են դիմակ կրելու կամ ճիշտ կրելու, ախտահանման աշխատանքների եւ ախտահանիչ նյութերի ճիշտ կիրառման, ջերմաչափման խախտումներ եւ այլն։

Ստուգայցերի դիտարկման տիրույթում են գրանցամատյանների, ջերմաչափերի, ախտահանիչ նյութերի առկայությունը, ձեռքերի լվացման և չորացման պայմանները, դիմակների, ոտնակով աղբամանների առկայությունը և պարետի սահմանած այլ պահանջներ: Արձանագրված խախտումների հիմքով որոշ տնտեսավարողների վերաբերյալ ժամանակավոր կասեցման միջնորդություններ կներկայացվեն պարետատուն:

ԱԱՏՄ-ն կրկին հիշեցնում է՝ ստուգայցերն ամեն օր են եւ ամենուր ու հորդորում է խստագույնս պահպանել անվտանգության կանոնները․ հանրային առողջապահական շահի տեսանկյունից դրանց պահպանումը կարեւորագույն նշանակություն ունի։ Այլապես, կկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ»,- ասված է հաղորդագրությունում: