Ջրային կոմիտեն Գագիկ Ծառուկյանի մորը՝ Ռոզա Ծառուկյանին պատկանող ընկերությունում խախտում է արձանագրել /թարմացված/

Լուրեր

01.07.2026 | 22:57
ԱԺ պատգամավորի երդման տեքստը կփոփոխվի․ օրենքի նախագիծը դրական եզրակացություն է ստացել
01.07.2026 | 22:41
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին
01.07.2026 | 22:26
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
01.07.2026 | 22:05
ԱԱ-2026. Անգլիան դժվարությամբ դուրս եկավ 1/8 եզրափակիչ, Հարի Քեյնը՝ հաղթական դուբլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 22:00
Ուրսուլա ֆոն դեր Լայենը գալիս է լուրջ ծրագրով՝ աջակցելու ՀՀ-ին․ ՌԴ-ն հակահայկական է՝ սահմանափակումներ մտցրեց․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 21:57
Պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել
01.07.2026 | 21:39
Թրամփը հայտարարել է, որ Իրանի ապամիջուկայնացման գործընթացը «լավ է ընթանում»
01.07.2026 | 21:25
ԵՄ-ն 200 մլն եվրո կհատկացնի Հարավային Կովկասում կապի նախագծերի, 20 մլն եվրո՝ խաղաղությանն ուղղված նոր ծրագրի համար․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
01.07.2026 | 21:13
Վարչական դատարանը բավարարել է Մայր Աթոռի հայցն ընդդեմ ոստիկանության
01.07.2026 | 20:51
Ռուսաստանը սկսել է բենզին ներմուծել Հնդկաստանից. Reuters
01.07.2026 | 20:47
Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ Ալիևը՝ ԵՀ նախագահին
01.07.2026 | 20:36
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց «Ինտերի» հետ պայմանագիրը
01.07.2026 | 20:30
Եթե ՌԴ-ն գազն անջատի, ՀՀ-ն պիտի ԵՄ-ից գնի այն գազը, որն իրենք Ադրբեջանից են գնել․ դա փրկօղակ կլինի․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 20:21
Հայտնի են Հայաստանի լողափնյա վոլեյբոլի առաջնության հաղթողները
01.07.2026 | 20:11
Ռուս զինվորականները Չինաստանում գաղտնի զորավարժություններ են անցկացրել․ անձամբ Պուտինն է հաստատել․ Reuters
Բոլորը

Factor.am-ի տեղեկություններով՝ Ջրային կոմիտեն մայիսին ուսումնասիրություն է սկսել Կոտայքի մարզում, որի շրջանակներում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մորը պատկանող «Մուլտի Ագրո Գակ» ՍՊԸ-ում իրականացված ստուգայցի ընթացքում ջրային տեսուչները պարզել են, որ չնայած ընկերությունում ողջ տարին օգտվում են հոսող ջրից, քանի որ տարածքում անասնագոմեր են, այնուամենայնիվ, ջրաչափի թվերը չեն փոխվում և նախորդ տարվանից սկսած՝ մեկ տարում ջրաչափի ցուցմունքները փոխվել են ընդամենը 600 խմ-ով, որը կազմում է 120․000 դրամից էլ պակաս գումար՝ մեկ տարվա համար։

Այս կապակցությամբ Ռոզա Ծառուկյանը նամակով դիմել է Ջրային կոմիտեին՝ խնդրելով, որպեսզի իր և իր ամուսնու տարիքը հաշվի առնելով, տուգանքներ չկիրառեն։ Նա նաև նշել է, որ իրենք բարեգործությամբ են զբաղվում։ Այս հարցը, սակայն, վերջնական լուծում դեռ չի ստացել, մեր աղբյուրի տեղեկացմամբ՝ այժմ փորձաքննություն է իրականացվում։

«Մուլտի Ագրո Գակ» ՍՊԸ-ում , ինչպեսև մարզի տասնյակ այլ ընկերություններում ստուգումներ անցկացնելու տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում Ջրային կոմիտեից հաստատեցին, սակայն մանրամասների համար հորդորեցին գրավոր հարցում ուղարկել։

Տեղեկության շուրջ մեկնաբանություն ստանալու համար փորձեցինք կապ հաստատել նաև Ռոզա Ծառուկյանի հետ, վերջինս, սակայն, մեր զանգերին չպատասխանեց։

14.50.
Մեր հրապարակումից ժամեր անց Ռոզա Ծառուկյանը հետ զանգահարեց եւ փոխանցեց, որ հաշվիչը անսարք է եղել․ «Հաշվիչը փչացած է եղել, հիմա եկել են կարգավորել են, ամեն ինչ օրենքով գնում է, իմ հաշվապահի համարը կարող եմ տրամադրել՝ խոսեք։ Մասնագետները ակտավորել են, թողել գնացել են։ Ես երեսուն տարվա ջրօգտագործող եմ, ոչ մի խնդիր չեմ ունեցել մինչև հիմա, իրենց էլ դիմել եմ, որ նոր ջրաչափ բերեն դնեն»,- պարզաբանեց տիկին Ծառուկյանը։
Մենք դիմեցինք նաեւ ընկերության գլխավոր հաշվապահ Նաիրա Քյարամյանին, ով ասաց․ «Ջրաչափը եկել են՝ փոխել, տեղը հարմար չէր, ջուր էր լցվել՝ փչացել էր։ Հիմա փոխել են, նորն են դրել, տեղն էլ են փոխել։ Ուղղակի կորոնավիրուսի հետ կապված ոչ ոք չէր մտել, չէր տեսել, որ ջրաչափը փչացել է»։
Իսկ թե արդյունքում որքան կտուգանվեն, հաշվապահն ասաց, որ դեռ պարզ չէ։
Լիլիթ Շաբոյան