Հայաստանի խորհրդարանը պաշտպանում է խարդախության համար ընդդիմության առաջնորդի ձերբակալությունը․New York Times-ի անդրադարձը՝ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելուն

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի խորհրդարանն այսօր կողմ քվեարկեց ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ղեկավարին անձեռնմխելիությունից զրկելուն և թույլ տվեց, որ նրան խարդախության կասկածանքով ձերբակալեն։ Այս մասին գրում է ամերիկյան հեղինակավոր New York Times պարբերականը՝ անդրադառնալով այսօր՝ 87 կողմ և 0 դեմ ձայնով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու գործընթացին։

New York Times-ի հոդվածում նշվում է․ ««Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը և Հայաստանի ամենահարուստ գործարարներից մեկը ՝ Գագիկ Ծառուկյանը, հերքել է, թե ինքը որևէ անօրինական գործողություն է կատարել և նշել, որ այս քայլը քաղաքական դրդապատճառներ ունի: Ծառուկյանն ԱԱԾ կողմից քննության է ենթարկվել՝ քվե գնելու, խարդախության և հողերի ապօրինի յուրացման կասկածանքով:

Անցյալ կիրակի նրա տունն էին խուզարկում, հետո՝ հարցաքննում։ Վերջերս Ծառուկյանը մեղադրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարությանը ՝ տնտեսության հետ անհմուտ կերպով վարվելու և կորոնավիրուսային համաճարակի դեմ արդյունավետ պայքարը ձախողելու համար։

Փաշինյանն ու իր կուսակցությունը իշխանության եկան 2 տարի առաջ՝ կոռուպցիայի դեմ խաղաղ հեղափոխությունից հետո, որի հետ Ծառուկյանն, ի վերջո, համակերպվեց։ 2018 թվականի դեկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններում Ծառուկանի ղեկավարած խմբակցությունը խորհրդարանի 132 տեղերից ստացավ 26-ը: Խմբակցության անդամներից ոմանք կառավարությունում պաշտոններ զբաղեցրին, սակայն շուտով ազատվեցին աշխատանքից»։

Նելլի Մելքոնյան