ԱՀ նախագահ Հարությունյանն անտառներում հայտնված վնասատուների հարցով խորհրդակցություն է հրավիրել

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 15-ին աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել հանրապետության անտառային տնտեսության որոշ հատվածներում հայտնված «անզույգ մետաքսագործներ» կոչվող թրթուրների պատճառած վնասների գնահատման ու պայքարի միջոցների ձեռնարկման թեմայով:

Խորհրդակցությանը մասնակցել են ԱՀ գյուղատնտեսության, տարածքային կառավարման ու զարգացման նախարարները, բնապահպանության կոմիտեի նախագահը և ոլորտի այլ պատասխանատուներ:

Ինչպես  տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, զեկուցմամբ հանդես է եկել բնապահպանության կոմիտեի նախագահ Ֆելիքս Գաբրիելյանը, ով մասնավորապես նշել է, որ այդ վնասատուների դեմ արդյունավետ պայքարի ժամանակը վաղ գարնան շրջանն է. այն պետք է իրականացնել ավիացիոն սրսկումների եղանակով: Կոմիտեի նախագահի խոսքով՝ ներկա փուլում այդ թրթուրների դեմ պայքարն արդյունավետ չէ, քանի որ լայն տարածում են գտել, բացի դրանից, կենսաբանական փոփոխության հետևանքով շուտով դրանք այլևս ակտիվ չեն լինի:

Երկրի ղեկավարը շատ խիստ է արձագանքել տրված պարզաբանումներին՝ նշելով, որ ստեղծված իրավիճակը ոլորտի պատասխանատուների՝ ժամանակին թույլ տված թերացումների հետևանք է: Նա հանձնարարել է կարճ ժամանակում մասնագիտական հանձնաժողով ձևավորել, ուսումնասիրել վնասների չափը, հստակեցնել պայքարի միջոցների մշակման եղանակները՝ ընդգծելով, որ բոլոր մեղավորներն օրենքի առաջ պատասխանատվություն են կրելու: