«10 օր հետո կորոնավիրուսի սարսափելի թվեր ենք ունենալու, ԲՀԿ պատգամավորները գալու են ասեն՝ երկիրը վարի է գնում»․ Քրիստինե Պողոսյան

Լուրեր

01.05.2024 | 14:46
ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանն ընդհանուր առմամբ ունի 8 ներկայացուցիչ
01.05.2024 | 14:42
Սևանա լճից դուրս են բերվել 41 խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց․ ՇՄՆ
01.05.2024 | 14:33
Վրաստանի խորհրդարանում «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի քննարկումը զանգվածային ծեծկռտուք է հրահրել
01.05.2024 | 14:23
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
01.05.2024 | 14:16
Բաքվի դեմ ԱՄՆ Կոնգրեսի պատժամիջոցների ցուցակում է Ադրբեջանի ԳՇ պետը
01.05.2024 | 14:05
Ծովինար Համբարձումյանը իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
01.05.2024 | 13:53
Էրդողանի կուսակցության խոսնակը հայտարարել է, որ Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է
01.05.2024 | 13:45
Նավթի գները նվազել են
01.05.2024 | 13:33
«Բավարիա»-ն և «Ռեալ»-ը չեն պարզել հաղթողին. ՉԼ
01.05.2024 | 13:22
Թբիլիսիում բողոքի ակցիայի ժամանակ 63 անձ է բերման ենթարկվել
01.05.2024 | 13:10
Մայիսին օդի միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր
01.05.2024 | 13:04
Կառավարության շենքից ՀՀ դրոշը հանվել էր, հետո տեղադրվել է․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.05.2024 | 12:59
Տոկաևը՝ Ալմաթիում ՀՀ-Ադրբեջան հանդիպման մասին
01.05.2024 | 12:48
Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե Բաքուն «առանց խտրականության պաշտպանում է բոլոր կրոնական վայրերը»
01.05.2024 | 12:39
Իսրայելը պատրաստ է պատվիրակություն ուղարկել Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ բանակցությունների համար. WSJ
Բոլորը

«Բարգավաճ Հայաստանը» նախապես ինֆորմացիա է ունեցել, որ իրավական գործընթաց է սկսվել Գագիկ Ծառուկյանի դեմ և, առաջ անցնելով մի քանի օր, քաղաքական հայտարարություններ են արել, որպեսզի հետո քաղաքական կոնտեքստ տան տեղի ունեցածին։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պաատգամավոր Քրիստինե Պողոսյանը՝ մեկնաբանելով ԲՀԿ պատգամավորների հայտարարությունը, որով վերջիններն այսօրվա իրադարձությունները որակում են որպես քաղաքական հետապնդում։  

– Ձեր ընդդիմախոսները պնդում են, որ Ծառուկյանի գործունեության վերաբերյալ կասկածներ են եղել վաղուց, իսկ իրավապահ համակարգը դրանով սկսել է զբաղվել միայն հիմա՝ Ծառուկյանի հայտարարությունից հետո։ Հիշատակվում է նաև կնքված հուշագիրը ԲՀԿ-ի հետ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։

– Գործընթացը շատ երկար է տևել, ես չգիտեմ՝ ինչու է այդքան երկար տևել։ Ես գիտեմ միայն մի բան. այն, ինչ կատարվում է, իրավական է, քրեական գործի շրջանակներում է տեղի ունենում, քաղաքական որևէ հետապնդում չկա։ Ավելին, Գագիկ Ծառուկյանը նախապես ինֆորմացիա ունենալով, որ իր հանդեպ քրեական գործ է նախապատրաստվում, առաջ է անցել և քաղաքական հայտարարություններ է արել։ Բնական է, դա իրենց ոճի մեջ է, որ հետո դա ներկայացնեն քաղաքական հետապնդման շղարշի տակ։ Բայց ով է ՀՀ-ում քաղաքական հետապնդման ենթարկվել և ով է քրեական կամ այլ բաների հետ խառնված եղել, ՀՀ-ում բոլորը, ինձ թվում է՝ ամեն մի քաղաքացի գիտի։

– Ի՞նչ նկատի ունեք՝ երկար ասելով, ե՞րբ է սկսվել գործընթացը։

– Ես չեմ կարող ասել, թե երբ է սկսվել։ Բայց տեսնում եմ, որ շատ երկար ժամանակ է սա գնացել։ Այսինքն՝ տեսնելով, թե ինչ հայտարարություն է տարածել ԱԱԾ-ն, ենթադրում եմ, որ սա մեկ օրվա գործընթաց չի, որովհետև բավականին ծավալուն աշխատանք են կատարել։ Իսկ այն, որ արտահոսք է եղել, և Ծառուկյանը իմացել է այդ գործի մասին, դա միանշանակ է, դա երևում է։

– Այսօր հրապարակվեցին փաստաթղթեր, որում նշված է, որ ԲՀԿ-ն 10 հազար դրամ է բաժանել որպես ընտրակաշառք։ Այդ փաստաթղթերի արտահոսքն ինչպե՞ս է հնարավոր դարձել։

– Ես չգիտեմ՝ ինչպես է եղել, ես էլ եմ սոցիալական ցանցերից տեսել այդ փաստաթղթերը, բայց, ամեն դեպքում, կարծում եմ՝ պետք է սպասենք, մինչև իրավական գործընթացն ընթանա։ Դեռ, ոնց հասկանում եմ, Գագիկ Ծառուկյանը ԱԱԾ-ում է, անգամ դուրս չի եկել։

– Այսօր տեղի ունեցած ակցիայի ժամանակ ոստիկանները փորձեցին ԲՀԿ պատգամավորներին հեռացնել տարածքից։ Պատգամավոր Իվետա Տոնոյանը նշեց, որ սա առաջին դեպքն է, երբ կին պատգամավորներին այսպես գետնին քարշ են տալիս։ Ինչպե՞ս կմեկնաբանեք պատգամավորի այս հայտարարությունը։

– Որքանով ես տեսել եմ՝ Իվետա Տոնոյանին ո՛չ քաշել են, ո՛չ հրել։ Ինչ վերաբերում է կին պատգամավոր, թե տղամարդ պատգամավոր, եթե որևէ անձի հանդեպ խտրական  վերաբերմունք է ցուցաբերվում՝ իր սեռով պայմանավորված, այդ ժամանակ կարելի է այդ պնդումը անել։ Ի՞նչ է նշանակում՝ քաշել են կին պատգամավորի, թե տղամարդ պատգամավորի, եթե անօրինական գործողություն է անում ոստիկանը, դա հավասարազոր է  2 սեռի պատգամավորների նկատմամբ։ Չեմ կարծում, թե որևէ մեկը Իվետա Տոնոյանին սեռով պայմանավորված խտրական վերաբերմունք է ցույց տվել, ամեն դեպքում՝ ես չտեսա որևէ բռնություն Իվետա Տոնոյանի նկատմամբ։

– ԲՀԿ պատգամավորները պնդում են, որ տեղեկություններ ունեն, ըստ որոնց՝ վաղը ԱԺ արտահերթ նիստ է հրավիրվելու ԲՀԿ առաջնորդին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով։ Կա՞ն նման քննարկումներ։

– ԱԺ նախագահը մեզ նման բանի մասին տեղյակ չի պահել։ Եթե տեղյակ պահի, մենք կտեղեկացնենք մամուլին։ Ինձ շատ ավելի անհանգստացնում է այն, ինչ այսօր կատարվում էր Գագիկ Ծառուկյանի տան դիմաց և ԱԱԾ շենքի դիմաց, որովհետև 10 օր հետո մենք սարսափելի թվեր ենք ունենալու կորոնավիրուսի, իսկ ԲՀԿ պատգամավորները գալու են, ասելու են՝ այս ինչ վիճակ է, երկիրը վարի է գնում, բայց չեն ասի, որ իրենք այսօր այդ տասնյակ մարդկանց ու դեռ ավելի շատ մարդկանց կոչ էին անում գալ այդտեղ։ Մեծ մասն առանց դիմակների են, ոչ ոք չէր պահում սոցիալական հեռավորությունը, և ոչ միայն իրենք կարող են վարակվել և վարակակիրներ լինել, կարող են այդքան Ոստիկանության աշխատակիցների վարակել։

Անժելա Պողոսյան