Իրանում հայկական եկեղեցու հարակից տարածքում բռնկված հրդեհը մարվել է․ պատմական շինությունը չի տուժել

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի Համադան քաղաքի հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում բռնկված հրդեհը չի վնասել եկեղեցու պատմական շինությանը: Այս մասին գրում է տեղի «Ալիք» պարբերականը՝ վկայակոչելով ISNA գործակալությունը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հունիսի 12-ին, ժամը 00:14-ին եկեղեցու հարակից տարածքում հրդեհի բռնկման մասին ահազանգ է ստացել Համադան քաղաքի թիվ 18 հրշեջ կայանը: Դեպքի վայր են մեկնել նույն կայանի աշխատակիցները, ինչպես նաև Համադանի կենտրոնական հրշեջ ծառայության փրկարարները, որոնց էլ հաջողվել է մեկուսացնել բռնկված հրդեհը՝ 1 ժամ տևողությամբ հրդեհաշիջման աշխատանքներից հետո:

Հրդեհաշիջման աշխատանքների սահուն իրականացումը, և դրա արդյունքում պատմական շինությանը վնասներ չհասցվելու փաստը պայմանավորված է փրկարարական թիմերի արագ արձագանքման և գործողությունների հրատապ կազմակերպման իրողությամբ:

Պատահարի հետևանքով տուժածներ չկան, իսկ պատճառը հարակից խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհն է եղել, որը տարածվել է՝ հասնելով եկեղեցու շինությանը, որի արդյունքում մասամբ այրվել է եկեղեցու ճակատային հատվածը, սակայն ոչ պատմական շինությունը: