ԱԱԾ հայտարարությունը՝ կորոնավիրուսով հիվանդների և նրանց հետ շփումներ ունեցող անձանց տվյալների արտահոսքի վերաբերյալ
Հասարակություն
13.06.2020 | 17:23Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Համաձայն մամուլում տեղ գտած հրապարակումների, ադբեջանցի հաքերների կողմից հանրայնացվել են Հայաստանում կորոնավիրուսով հիվանդ ու նրանց հետ շփում ունեցող ծուրջ 3500 անձանց տվյալներ։
Ազգային անվտանգության ծառայությունը ձեռնարկում է համապատասխան միջոցներ մարդկանց անձնական տվյալների արտահոսքի հանգամանքները, ինչպես նաև դրանք իրականացնողներին պարզելու և հայտնաբերելու նպատակով»։