Կալանավայրում պետք է բացառվեն վատ վերաբերմունքի կամ խոշտանգման դեպքերը․ Արայիկ Հարությունյանը ոստիկանության ՔԿ վարչություն է այցելել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 13-ին, ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի և ԱՀ ոստիկանության պետ Աշոտ Հակոբջանյանի ուղեկցությամբ, այցելել է Շուշի քաղաքում գտնվող ԱՀ ոստիկանության քրեակատարողական վարչություն:

«Հանրապետության նախագահը շրջայց է կատարել վարչության քրեակատարողական հիմնարկի ու քննչական մեկուսարանի տարածքում, ծանոթացել դրանց պայմաններին, զրուցել ազատությունից զրկված անձանց ու հիմնարկի աշխատողների հետ: Ա. Հարությունյանը կարևորել է ազատությունից զրկված անձանց համար ինչպես սոցիալ-կենցաղային, այնպես էլ օրենքով նախատեսված տարբեր պայմանների պատշաճ ապահովումը: Նա շեշտադրել է, որ ազատազրկման վայրերում պետք է բացառվեն խոշտանգման ու վատ վերաբերմունքի դեպքերը՝ ընդգծելով, որ նման դեպքերն արժանանալու են պետության խիստ արձագանքին:

Մարդու իրավունքների պաշտպանը և ոստիկանության պետը ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները, որոնք վերաբերում էին և՛ խոշտանգումների կանխարգելմանը, և՛ արտակարգ իրավիճակով պայմանավորված հիմնախնդիրներին, և՛ սոցիալ-կենցաղային պայմաններին:

Հանրապետության նախագահը հավաստիացրել է, որ առաջիկա օրերին արդեն գործնական քայլեր կձեռնարկվեն որոշ հիմնախնդիրների կարգավորման ուղղությամբ, ներառյալ՝ տեսազանգի հնարավորության ստեղծում, շենքային որոշ պայմանների բարելավում և այլն»,- ասված է հաղորդագրությունում: