Ռուբեն Մելիքյանը և 3 քաղաքացիներ ԱԺ-ի մոտից բերման են ենթարկվել

Լուրեր

27.08.2026 | 22:15
ՀՀ պաշտոնյաները կգործուղվեն ԱՄՆ՝ TRIPP նախագծի շուրջ բանակցությունների համար
27.08.2026 | 21:56
«Արարատ-Արմենիան» պատմական հաղթանակով նվաճեց Եվրոպա լիգայի ուղեգիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 21:47
Լիլիթ Մակունցն ու Արգենտինայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները
27.08.2026 | 21:33
Զախարովան դժգոհել է ադրբեջանական լրատվամիջոցներում հակառուսական հրապարակումներից
27.08.2026 | 21:16
ԲՀԿ-ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը
27.08.2026 | 21:00
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը երկրորդ հաղթանակը տարավ Չեմպիոնների լիգայում
27.08.2026 | 20:58
Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 362-ի
27.08.2026 | 20:46
«Խլուրդների» որս՝ իրավապահ համակարգում․ Քոչարյանի որդին հերքում է արտահոսքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 20:33
ՄԿՈՒ ոլորտում նախատեսվում են մի շարք իրավական փոփոխություններ
27.08.2026 | 20:18
Սպիտակ տունն Ադրբեջանը ներառել է չինական ապրանքների՝ մաքսատուրքերից խուսափելու համար օգտագործվող ռիսկային տարանցիկ հանգույցների շարքում
27.08.2026 | 20:02
ԱԺ-ն հաստատեց Կառավարության ծրագրի փոփոխությունների վերաբերյալ օրենքների նախագծերի փաթեթը
27.08.2026 | 19:44
COP17-ի ընթացքում Երևանի քոլեջները երկու շաբաթ առկա դասեր չեն անցկացնի
27.08.2026 | 19:30
Արտահանման աճ որոշ ուղղություններով, խորացող բացասական հաշվեկշիռ․ ինչ է կատարվում Հայաստանի արտաքին առևտրում
27.08.2026 | 19:13
ԵՄ-ում առաջարկում են նոր տարբերակներ գտնել՝ Ռուսաստանի 200 մլրդ եվրոյի սառեցված ակտիվներն Ուկրաինային տրամադրելու համար
27.08.2026 | 18:58
«Ուժեղ Հայաստան»-ը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը
Բոլորը

Քիչ առաջ ոստիկանները բերման ենթարկեցին ԱԺ-ի մոտ բողոքի ակցիա իրականացնող իրավաբաններին:

ԱԺ-ի դիմաց այսօր առավոտյան բողոքի ակցիա էր անցկացնում «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը։ Նա ասում էր, թե միայնակ ակցիա է իրականացնում՝ պահանջելով վերադարձնել քաղաքացիների՝ խաղաղ հավաքներ անելու իրավունքը։

Քիչ անց Մելիքյանին միացան նաև այլ իրավապաշտպաններ՝ Լարիսա Ալավերդյանը, Ավետիք Իշխանյանը և այլք։

Ոստիկանները մի քանի անգամ հավաքվածներին, այդ թվում և լրագրողներին, կոչ արեցին միմյանցից հեռու կանգնել, իսկ Մելիքյանին՝ դադարեցնել հավաքը։

Ավելի ուշ ոստիկանները որոշեցին իրենց օրինական պահանջը չկատարելու համար հավաքված անձանց բերման ենթարկել՝ ի դեմս Ռուբեն Մելիքյանի։

Նա իրեն բերման ենթարկելը որակեց ապօրինություն։ Մելիքյանի հետ բերման ենթարկվեցին ևս երեք քաղաքացիներ։

 

Լ․Շ․