Արմեն Գևորգյանի հայրը ցուցմունք չի տվել, մեղադրանքը չի ընդունում․ պաշտպան

Լուրեր

30.04.2026 | 01:05
Չեմպիոնների լիգա․ «Աթլետիկոն» ու «Արսենալը» չպարզեցին հաղթողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 23:40
Հայաստան–ՄԱԿ համագործակցություն․ ուշադրության կենտրոնում՝ խոցելի խմբերի պաշտպանությունը
29.04.2026 | 23:34
Մուստաֆաևը, Ալեքսանյանի Rols-Roys-ն ու Աղվերանի փակ հանդիպումը․ ինչ է հայտնի Բաքվի պաշտոնյայի այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 23:21
Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում. ՔԿԾ
29.04.2026 | 23:06
Վանաձորում կանխվել է սպանության փորձ, ձերբակալվել է զինված խումբ. ՆԳՆ
29.04.2026 | 22:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
29.04.2026 | 22:21
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
29.04.2026 | 22:08
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
29.04.2026 | 21:52
Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է էներգետիկ ընկերությունների ղեկավարների հետ
29.04.2026 | 21:38
Հայաստանի գավաթ․ «Նոան» և «Ուրարտուն» կհանդիպեն եզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 21:28
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.04.2026 | 21:13
Մերցը պնդում է, որ Թրամփի հետ իր հարաբերությունները «մնում են լավ», չնայած ԱՄՆ  նախագահի քննադատությանը
29.04.2026 | 21:00
Փաշինյանի խոսնակի գրառման և ՀՀ դեսպանի՝ ԱՄՆ պետդեպ կանչվելու մասին պնդումները կեղծիք են ռուսական «Մատրյոշկայի» ոճով
29.04.2026 | 20:47
Փաշինյանը ծանոթացել է Գեղարքունիքի մարզում իրականացված ծրագրերին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.04.2026 | 20:30
Քոչարյանը խանգարում է Սամվել Կարապետյանին, օգնում՝ Փաշինյանին․ Կարապետյանի մոտ չկա՞ այդ ընկալումը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր Հատուկ քննչական ծառայությունը հայտնեց, որ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հորը մեղադրանք է առաջադրվել․ «Անդրանիկ Գևորգյանին ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա թաքցրել և խեղաթյուրել է որդու` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանի կողմից ստացած կաշառքի գումարի իրական բնույթն ու ծագումը և օրինականացրել առանձնապես խոշոր չափերի՝ 309.000.000 ՀՀ դրամին համարժեք 1.000.000 ԱՄՆ դոլարը»։

Նրա նկատմամբ ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին խափանման միջոցը։

Factor.am-ի հետ զրույցում Անդրանիկ Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հայտնեց, որ Գևորգյանը հրաժարվել է ցուցմունք տալուց, իսկ առաջադրված մեղադրանքը չի ընդունում․ «Միանշանակ համարում ենք, որ անհիմն մեղադրանք է, տարակուսելի է նաև այն, որ փաստական հանգամանքները, որոնց հիման վրա մեղադրանք են առաջադրել պարոն Գևորգյանին, ՀՔԾ-ին հայտնի էին նաև այն ժամանակ, երբ Արմեն Գևորգյանի գործի նախաքննությունը կատարում էր ՀՔԾ-ն։ Հետևաբար՝ հարց է առաջանում՝ ինչո՞ւ դեռ այն ժամանակ չեն մեղադրանք առաջադրել Անդրանիկ Գևորգյանին, չնայած որ ժամանակահատվածում էլ, որ մեղադրանք առաջադրեին, միևնույնն է, այն շարունակելու էր մնալ ապօրինի։ Պնդում ենք, որ մեղադրանքը իրականության հետ որևէ առնչություն չունի, ո՛չ վերագրվող արարքը, ո՛չ էլ որևէ այլ հանցագործություն պարոն Գևորգյանը չի գործել»,- ասաց փաստաբանը։

Հավելենք, որ Արմեն Գևորգյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար: Նա ևս իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում։

Լիլիթ Շաբոյան