Արման Եղոյանը առցանց հանդիպում է ունեցել ԵՄ ներկայացուցիչների հետ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր ՀՀ Ազգային Ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի  նախագահ Արման Եղոյանը ԵՄ «վիրտուալ առաքելության» շրջանակում առցանց հանդիպում է ունեցել Եվրահանձնաժողովի, Արտաքին գործողությունների  եվրոպական ծառայության (ԱԳԵԾ) և Հայաստանում ԵՄ պատվիրակության  ներկայացուցիչների հետ:

«Հանդիպմանը մասնակցել են ԱԳԵԾ Ռուսաստանի, Արևելյան գործընկերության,  Կենտրոնական Ասիայի և ԵԱՀԿ-ի գծով տնօրեն Լյուկ Դեվինը, Եվրահանձնաժողովի եվրոպական հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության՝ Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը, ԱԳԵԾ Արևելյան գործընկերության երկրների հետ երկկողմ հարաբերությունների բաժնի ղեկավար Ռիչարդ Թիբելսը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը և պատվիրակության այլ ներկայացուցիչներ:

Քննարկվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ընթացքին, դրա նկատմամբ խորհրդարանական վերահսկողությանը, ԱԺ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանն առնչվող հարցեր: Այս համատեքստում առանձնահատուկ կարևորվել է այս տարի մեկնարկող, ՀՀ Ազգային Ժողովի հետ առաջին անգամ իրականացվող ԵՄ ինստիտուցիոնալ համագործակցության Twinning գործիքով փորձի փոխառման ծրագիրը:

Հանձնաժողովի նախագահը բարձր է գնահատել COVID-19 համավարակի հետևանքների հաղթահարման համատեքստում ՀՀ-ԵՄ օպերատիվ համագործակցությունն ու Հայաստանին տրամադրված ԵՄ աջակցությունը: Անդրադարձ է կատարվել նաև Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցությանը, ՀՀ Ազգային Ժողովի և Եվրախորհրդարանի հարաբերությունների ամրապնդմանը, ինչպես նաև՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկին առնչվող հարցերին»,- ասված է հաղորդագրությունում: