ՀՎԿ-ից Արկադի Փելեշյանն ընտրվեց Վանաձորի քաղաքապետի առաջին տեղակալ

Լուրեր

10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
Բոլորը

Վանաձորի ավագանու արտահերթ նիստում «Հայկական վերածնունդ» խմբակցության ղեկավար Արկադի Փելեշյանն ընտրվեց Վանաձորի քաղաքապետի առաջին տեղակալ:

Արկադի Փելեշյանին Վանաձորի քաղաքապետի առաջին տեղակալ ընտրելու հարցին կողմ քվեարկեց ավագանու անդամների մեծամասնությունը:

« Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել արձագանքի համար, որովհետև ես իմ նախորդ բոլոր հրապարակային ելույթներում միշտ ասել եմ, որ մենք պատրաստ ենք ցանկացած առողջ համագործակցության: Հույս ունեմ, որ մեր համագործակցությունը դրական տեղաշարժ է բերելու Վանաձորի համար: Սա լոկալ մակարդակում համագործակցության հուշագիր է»,- մինչ քվեարկությունը հայտարարեց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում նորընտիր փոխքաղաքապետն ընդգծեց՝ թեև ինքը ընտրել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանին, բայց փոշմանել է:

«Ուզում էի, որ նա քաղաքապետը լիներ, բայց շատ եմ փոշմանել դրա համար: Այս մեկ տարվա ընթացքում ես տեսա, որ բոյկոտի արդյունքում ոչ մի բան չի փոխվում: Այսօր եկել եմ աշխատեմ ու մեր ժողովրդի համար մի լավ բան անեմ»,- նշեց Արկադի Փելեշյանը:

Վերջինս հայտնի է իր կրիմինալ անցյալով:  Նրա մասնակցությամբ տեղի ունեցած վերջին միջադեպերից մեկն էլ տեղի ունեցավ հենց ՏԻՄ ընտրություններից հետո: Փելեշյանը դաժան ծեծի էր ենթարկել Վանաձորի Ավետարանական հավատքի քրիստոնեական եկեղեցու առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանին:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 10-ին Սահմանադրական դատարանը մասամբ բավարարեց «Ելք» և «Ծառուկյան» դաշինքի 26 պատգամավորների հայցը ՝ հակասահմանադրական ճանաչելով Վանաձորի ավագանու ընդունած բոլոր որոշումները: 

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը երեկ նամակով դիմել է կառավարություն՝ Վանաձորի ավագանու գործունեությունը դադարեցնելու և նոր ընտրություններ նշանակելու պահանջով։