Չհասկացա՝ ինչու ինձ անդրադարձաք․ Վ․ Վարդանյանի պատասխանը ՍԴ աշխատակազմի ղեկավարի ակնարկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
Բոլորը

Այսօր Ազգային ժողովի պետական-իրավական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը ներկայացրեց ՍԴ 2019 թվականի բյուջեի կատարողականը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հարցը, սակայն, կատարողականի մասին չէր։

«Դուք բազմիցս քաղաքական ենթատեքստ պարունակող հայտարարություններով, գրառումներով եք հանդես գալիս, մասնավորապես՝ Ձեր ֆեյսբուքյան էջում կարելի է պարբերաբար նման երևույթների հանդիպել։ Արդյո՞ք այն փաստը, որ Դուք շարունակում եք պաշտոնավարել, ենթադրում է, որ այդ կերպ տարածում եք Ձեր ղեկավարության քաղաքական մոտեցումները, նկատի ունեմ՝ ՍԴ նախագահի, դատարանի անդամների, ենթադրում եմ, եթե Ձեր պաշտոնանկության հարցը չի բարձրացվում»,- նշեց պատգամավորը։

Էդգար Ղազարյանը հակադարձեց․ «ՍԴ աշխատակազմի ղեկավարի քաղաքական գործունեությամբ զբաղվելու Ձեր գործընկերոջ՝ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին ուղղված Ձեր անուղղակի քննադատության հարցում ես չեմ հասկանում, թե Դուք ինչու եք ինձ թիրախավորում։ Ուզում եմ Ձեզ տեղեկացնել, որ ինձնից առաջ այդ պաշտոնում պաշտոնավարել է Վլադիմիր Վարդանյանը, Հրայր Թովմասյանի որոշմամբ, և պաշտոնավարելու շրջանում «Իմ քայլը» նախընտրական դաշինքի համամասնական ցուցակով առաջադրվել է պատգամավորի թեկնածու, մասնակցել է քարոզարշավի և ընտրվել է ԱԺ պատգամավոր։ Քաղաքական գործունեությամբ զբաղվելու ավելի ինտենսիվ ռեժիմ, քան պատգամավորության թեկնածու առաջադրվելն ու ընտրվելը, ես չեմ պատկերացնում։ Եթե Դուք ուզում եք քննադատել Ձեր գործընկերոջը, ապա կխնդրեմ դա անել ուղղակի և ինձ չմիջնորդավորել»։

Այս մեկնաբանությանն անդրադարձավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։

«Ես տենց էլ չհասկացա՝ ինչո՞ւ ինձ անդրադարձաք, որովհետև իմ քաղաքական գործունեությունը սկսել է այն ժամանակվանից, երբ ես ստանձնել եմ վարչական պաշտոն, որն ինձ թույլ է տվել անդամակցել կուսակցությանը, որից հետո, տեղյակ պահելով ղեկավարությանը, ես ներգրավվել եմ նախընտրական ցուցակում։ Նախընտրական քարոզչության ընթացքում, կարող եք ստուգել, ես իմ հաշվին գնացել եմ արձակուրդ, ավտոմեքենան հանձնել եմ ավտոտնտեսություն, որպեսզի որևիցե եղանակով իմ նախընտրական քարոզչության ընթացքում չանդրադառնա այն հարցին, որ ես զբաղեցնում եմ ՍԴ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը»,- նշեց Վարդանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։