ԵԽ Նախարարների կոմիտեն որոշում է հրապարակել «Սաղաթելյանն ընդդեմ ՀՀ» գործով. ՀՔԱՎ

Լուրեր

27.08.2026 | 19:44
COP17-ի ընթացքում Երևանի քոլեջները երկու շաբաթ առկա դասեր չեն անցկացնի
27.08.2026 | 19:30
Արտահանման աճ որոշ ուղղություններով, խորացող բացասական հաշվեկշիռ․ ինչ է կատարվում Հայաստանի արտաքին առևտրում
27.08.2026 | 19:13
ԵՄ-ում առաջարկում են ՌԴ-ի 200 մլրդ եվրոյի սառեցված ակտիվներն Ուկրանիայի համար օգտագործելու նոր տարբերակներ գտնելու համար
27.08.2026 | 18:58
«Ուժեղ Հայաստան»-ը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը
27.08.2026 | 18:46
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմն «Ունիվերսիտատեա Կրայովայի» դեմ խաղում
27.08.2026 | 18:38
Լիլիթ Մակունցն ու ՄԱԿ-ի մշտական համակարգողը քննարկել են տեղահանվածների ինտեգրումն ու COP17-ի կազմակերպումը
27.08.2026 | 18:25
ԿԸՀ-ն բաշխել է սեպտեմբերի 27-ի ՏԻՄ ընտրությունների հանձնաժողովների նախագահի և քարտուղարի պաշտոնները
27.08.2026 | 18:14
Ծանրամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչը փոքր բրոնզե մեդալ նվաճեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 18:10
Ռոբերտ Քոչարյանը հիվանդանոցից ՔԿՀ է տեղափոխվել // Իրինա Յոլյանը չընտրվեց ԱԺ հանձնաժողովի նախագահ․ ԼՈՒՐԵՐ
27.08.2026 | 18:03
Հաագայում մահացել է ցեղասպանության համար դատապարտված բոսնիացի սերբ գեներալ Ռատկո Մլադիչը
27.08.2026 | 17:55
38 օր հացադուլի մեջ. «Ոտքերն «ատկազ» են արել, ճնշումն իջել՝ 70/50, արագ հասցրել են հիվանդանոց»
27.08.2026 | 17:54
Որ ձեզնից աջ թեքվեք, կնայեք ուղիղ կոռուպցիայի աչքերի մեջ․ Ալեքսանյանը՝ Մեսրոպ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 17:46
Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատան հյուրատան մոտ ակցիա է անցկացվել․ Բաքուն դատապարտել է «սադրանքը»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 17:40
66:64. Վոլեյբոլի Իտալիայի և Գերմանիայի հավաքականները մեկ սեթի տևողության ռեկորդ են սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 17:37
Արտաքին գործերի և «какой-нибудь» առևտրի, տիտղոսային անվանմամբ նախարարությանը առևտուր եք ավելացնում․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՔԱ Վանձորի գրասենյակից տեղեկացնում են, որ ԵԽ Նախարարների կոմիտեն հունիսի 4-ին հրապարակել է որոշում «Սաղաթելյանն ընդդեմ ՀՀ» գործով։

Ավելի վաղ հրապարակվել էին այս գործով ԲՀՀ-Հայաստանի, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ի, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի և Հայաստանի հելսինկյան կոմիտեի դիտարկումները և կառավարության պատասխանները։

Դիտարկումները ներկայացվել էին Վճիռների կատարման և բարեկամական կարգավորումների պայմանների վերահսկողության Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 9.2 կանոնով սահմանված կարգով։

Նախարարների կոմիտեն իր որոշմամբ ընդհանուր կատարման ենթակա միջոցառումների շարքում ի թիվս այլոց անդրադարձել է․

✅սահմանադրական և օրենսդրական փոփոխություններին՝ վատ վերաբերմունքի դեմ պայքարի և նման մեղադրանքների քննության ոլորտում, կոչ է արել իշխանություններին ընդունել օրենքների նախագծերը՝ առանց հետագա հապաղման՝ իրավական դաշտում դրական փոփոխություններ կատարելու համար, և իշխանություններին առաջարկել է տրամադրել տեղեկատվություն՝ ընդունված օրենքների կատարման վերաբերյալ;

✅տեսաձայնագրման սարքավորումների աստիճանական տեղադրմանը՝ ոստիկանության տարածքում և առաջարկել է իշխանություններին պարզաբանել դրանց օգտագործումը, մասնավորապես՝ արդյո՞ք իրավապահ մարմինները պարտավոր են հարցաքննությունների ընթացքում այդ ձայնագրությունները օգտագործել որպես ապացույց;

Ինչպես նաև․

 

✅իշխանություններին խստորեն հորդորել է անել հնարավոր ամեն ինչ՝ քրեական դատավարության օրենսգրքի նախագծի ընդունման և դրա ուժի մեջ մտնելու հետագա հետաձգումներից խուսափելու համար, որպեսզի դատախազության և դատական մարմինների պրակտիկան համապատասխանեցվի կալանքի վերաբերյալ Կոնվենցիայի պահանջներին;

✅ողջունել է բանտերում գերբնակեցվածությունը նվազեցնելու ուղղությամբ ձեռնարկված միջոցները և կոչ արել իշխանություններին շարունակել վճռական միջոցներ ձեռնարկել այս խնդիրը լիովին հաղթահարելու ուղղությամբ. այս համատեքստում  ընդգծել է բանտային վարչակազմի գործողությունների դեմ կիրառվող դատական պաշտպանության միջոցների հստակեցման կարևորությունը և իշխանություններին առաջարկել է տեղեկատվություն տրամադրել բողոքարկման արդյունքների վերաբերյալ;

✅առաջարկել է  իշխանություններին մինչև 2021 թվականի մարտի 31-ը տրամադրել թարմացված տեղեկատվություն բոլոր չլուծված հարցերի վերաբերյալ: