Մտահոգիչ է՝ մեր հիվանդների մոտ 25 տոկոսը վարակվել է հունիսի առաջին մեկ շաբաթվա ընթացքում․ Շիրակի մարզպետ

Լուրեր

23.02.2026 | 11:26
S&P Global գործակալությունը վերանայել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը՝ դարձնելով այն «դրական», և հաստատել է վարկանիշը «BB-» մակարդակում
23.02.2026 | 11:17
Աջափնյակի մետրոյի կայարանի հատվածում բիզնես կենտրոն կլինի, որը կմեղմի կառուցման ծախսերը․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 11:09
Ե՞րբ ենք սկսում Ծարավ աղբյուրի մանկապարտեզի շինարարությունը․ Ավինյանը՝ ենթակային․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 11:01
Տիգրան Բարսեղյանի գոլն ու Նաիր Թիկնիզյանի ասիստը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 10:57
Բա պատասխանատուներն ո՞ւր էին, որ առանց բիտումի ասֆալտ էին լցնում․ փորձանմուշներ վերցրե՛ք․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 10:45
Այս շաբաթ բոլոր փողոցները ավազի մնացորդներից մաքրված կլինեն․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 10:34
Հայ աթլետները երկու ոսկե մեդալ են նվաճել Բալկանյան երկրների առաջնությունում
23.02.2026 | 10:30
19-ամյա երիտասարդի սպանության գործով երկու անձ կալանավորվել է
23.02.2026 | 10:21
Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
23.02.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
23.02.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 23-ի դրությամբ
23.02.2026 | 09:45
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ-ում և Ոստիկանությունում պաշտոններ զբաղեցրած Միհրան Դավթյանից բռնագանձել 20 անշարժ և շարժական գույքեր, շուրջ 1,1 միլիարդ դրամ
23.02.2026 | 09:33
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը. ՈՒՂԻՂ
22.02.2026 | 22:33
Ձմեռային Օլիմպիական խաղերի մեդալային հաշվարկում Նորվեգիան հաղթեց ռեկորդով
22.02.2026 | 21:59
Իրանը Ռուսաստանի հետ կնքել է 500 մլն եվրո արժողությամբ գաղտնի պայմանագիր «Վերբա»-ների մատակարարման համար․ Financial Times
Բոլորը

Շիրակի մարզում, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի 425 դեպք է գրանցվել։ Այս մասին այսօր Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն ասաց մարզի «Հակահամաճարակային հանրային օպերատիվ շտաբի» նախաձեռնող թիմի հետ առցանց հանդիպման ժամանակ՝ ներկայացնելով Շիրակում տիրող կորոնավիրոսային իրավիճակը։

Մարզպետի խոսքով՝ 185 պացիենտ բուժվել ու դուրս է գրվել հիվանդանոցից։ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կա 71 հիվանդ, որոնցից 40-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Մեկ տասնյակից ավելի բնակիչ էլ շարունակում է բուժում ստանալ Երևանում։ Մարզի շուրջ 470 քաղաքացի ունի ինքնամեկուսացման ցուցում, որոնցից 90-ի մոտ կա հաստատված կորոնավիրուսային հիվանդություն։

Մարզպետը նաև նշեց, որ հունիսի առաջին շաբաթվա ընթացքում հիվանդների թվի աճ կա, ինչը մտահոգիչ է։

«Մտահոգիչն այն է, որ այս թվերից 100-ից ավելի հիվանդներ հունիս ամսվա առաջին մեկ շաբաթվա ընթացքում են վարակվել, երկրում ևս ունենք մեծ աճ։ Մեր մարզում էլ աճը կա, ճիշտ է, համեմատաբար երկրի աճի տեմպերին, մեզ մոտ թվերն ավելի փոքր են։ Բայց միանշանակ մտահոգիչ է, մինչև հիմա գրանցված մեր հիվանդների մոտ 25 տոկոսը հիվանդությունը ձեռք է բերել հունիս ամսվա առաջին մեկ շաբաթվա ընթացքում»,- ասաց Տիգրան Պետրոսյանը։

Նա նաև կարևորեց ստեղծված իրավիճակում մոբիլիզացիան, վերահսկողության մեխանիզմներում հանրային տարբեր դերակատարների մասնակցությունը, ինչը հնարավորություն կտա թոթափել պատկան մարմինների աշխատանքի բեռը։

«Գաղտնիք չէ, որ նույն պատկան մարմինները, որոնք զբաղվում են այս հարցով, բավական երկար են այս իրավիճակում և շատ հաճախ մեր ռեսուրսները սկսում են որոշ դեպքերում չբավարարել։ Մենք թեստերի առումով արդեն ունենք հերթի սկզբունք, մեր լաբորատորիան, երկրի լաբորատորիաները որոշակի հերթով են վերցնում։ Մյուս կողմից՝ ֆիզիկապես Ոստիկանությունը, առողջապահական համակարգն արդեն այս ռիսկերի մեջ են։ Ինչքան շատ են շփումները, այդքան ռիսկերը բարձր են Ոստիկանության, առողջապահության ոլորտի աշխատակիցների համար»,- ասաց Տիգրան Պետրոսյանը։

Շիրակի մարզպետն անդրադարձավ նաև դիմակների խնդրին՝ նշելով, որ եթե սկզբում շուկայում կար դիմակների պակաս, այժմ տեղական արտադրողներն այս խնդիրը լուծում են, գինն էլ նվազում է։ Գյումրիում, ըստ մարզպետի, կան փոքր ծավալի արտադրողներ, որոնք դիմակը 100 դրամով են վաճառում։

Տիգրան Պետրոսյանը կոչ արեց դիմակ կրել՝ դրանով նվազեցնելով վարակի տարածումը։

«Դիմակն ամենահարմար միջոցը չէ ամռան շոգին շնչելու համար, տարբեր հիվանդություն ունեցող ու չունեցող մարդկանց համար կրելու համար ամենահարմար բանը չի։ Բայց պարզ է, որ դիմակ կրելը, սոցիալական հեռավորություն պահպանելը, հաճախակի ախտահանումը՝ թե՛ ձեռքերը, թե՛ աշխատանքային մակերեսները, ըստ էության, միակ էֆեկտիվ բանաձևն է, որը հասարակությանը թույլ կտա հաղթահարել այս մեծ խնդիրը»,- ասաց Շիրակի մարզպետը։

Նա նաև հավելեց, որ այս առումով մարդկանց հետ հետևողական աշխատելու, իրազեկելու խնդիր կա։

«Խնդիր ունենք այսօր տեմպերը նվազեցնելու, որ առողջապահական համակարգը կարողանա ադեկվատ արձագանքել մարդկանց կարիքներին, և որևէ քաղաքացի չմնա առանց իր համար խիստ անհրաժեշտ առողջապահական ծառայության»,- ասաց Տիգրան Պետրոսյանը։

Էմմա Չոբանյան