Ի՞նչ իրավիճակ ունենք հարկային հավաքագրումների հետ կապված արտակարգ դրության պայմաններում․Ա․ Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2026 | 18:28
Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքում Իրանը շատ մեծ գին կվճարի
17.11.2026 | 18:22
Եթե ես վաղը բանտում մահանամ, ինձ հետ սենց չվարվեք հանկարծ․ Եղոյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 18:15
Խցանումներից խուսափելու համար քննարկվում են կենտ ու զույգ համարներով երթևեկության սահմանափակումներ և տուգանքների խստացում․ Ավինյան
17.11.2026 | 18:10
Շաքի մտած ադրբեջանցու գործողությունները՝ ըստ մեղադրանքի // Պապիկյանը Բրյուսել է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
17.11.2026 | 18:02
Բրազիլիայի հավաքականը խփեց 7 գոլ, Վինիսիուսի հեթ-տրիկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 17:54
Կատարը նախազգուշացրել է՝ Իրանի հարձակումը Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազայի վրա սպառնում է խաղաղ բանակցություններին
17.11.2026 | 17:45
Ընկերությունները կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել, նույնիսկ եթե հանցանք կատարած անձը հայտնի չէ․ ԱՆ-ի նոր առաջարկը
17.11.2026 | 17:37
ՔՊ-ից մի հոգի է ցավակցություն հայտնել․ Նարեկ Կարապետյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 17:28
Հայաստանում կարող են վերանայվել բենզալցակայանների՝ բնակելի շենքերից հեռավորության և հողատարածքի նվազագույն մակերեսի պահանջները
17.11.2026 | 17:17
«Վերահաստատեցինք՝ համեղ ծիրանները հայկական են»․ դեպի ԵՄ երկրներ հայկական արտադրանքի արտահանումն աճում է․ Միրզոյանը հանդիպել է Մաթա Կոսի հետ
17.11.2026 | 17:07
Հայաստանի Մ-17 հավաքականը ոչ-ոքի խաղաց Լյուքսեմբուրգի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 17:00
Երևանի փողոցներում լքված գույքը կտեղափոխվի հատուկ տարածք․ սեփականատերերին 6 ամիս ժամանակ կտրվի՝ այն հետ պահանջելու համար
17.11.2026 | 16:52
Սկսվել է «Տիգրան ջան, սիրուն չի» օպերացիա. Գևորգ Ստեփանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 16:40
Մուսաևը 6 անգամ կրակել է Անի Ավետիսյանի ուղղությամբ, ապա գցել մահճակալին և հարվածներ հասցրել. հրապարակվել է Շաքի ներխուժած ադրբեջանցու մեղադրական եզրակացությունը
17.11.2026 | 16:36
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է․ ՈՒՂԻՂ
Բոլորը

2020 թվականի հունվար-մայիս ամիսներին պետական բյուջեի եկամուտները կազմել են 583 մլրդ 649 միլիոն դրամ, և սա, նախորդ տարվա նույն ժամանակահաատվածի համեմատ, ավելին է 2․3 տոկոսով: Այս մասին այսօր ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում ՀՀ 2019 թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՊԵԿ փոխնախագահ Արթուր Մանուկյանը՝ ի պատասխան «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի հարցին։

Պատգամավորը հետաքրքրվել էր, թե արտակարգ դրության պայմաններում ի՞նչ վիճակում են հարկային հավաքագրումները։

«Այս պահին չեմ կարող ասել՝ ինչ կլինի երկրորդ եռամսյակի կատարողականը, ծրագրված ցուցանիշը և նաև կիսամյակի, որովհետև դեռ չենք ավարտել այն, բայց բոլորս էլ շատ լավ գիտակցում ենք, որ արտակարգ դրությամբ պայմանավորված՝ տնտեսական գործունեության տեսակներ որոշակիորեն կասեցված են եղել, որոշ տեսակներ մասամբ, որոշ տեսակներ՝ ամբողջությամբ։ Միայն հսկիչ դրամարկղային մեքենաների իրացման շրջանառության մասով ասեմ, որ ունեցել ենք նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ 20 տոկոս նվազում»,- նշեց Մանուկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։