Ախալքալաքի Գոման գյուղի հայկական եկեղեցու վնասման փաստով քրգործ է հարուցվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
16.11.2026 | 20:27
38 երկիր նախազգուշացրել է այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի մասին
16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
16.11.2026 | 20:00
Դիտեք ԱԺ-ի և Հ1-ի ծեծկռտուքներն ու պարզ կլինի՝ ինչու է պետք միլիոնավոր դոլարներ ծախսել կրթության վրա․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալության միջնորդության հիման վրա ՆԳՆ Սամցխե-Ջավախքի ոստիկանության դեպարտամենտն Ախալքալաքի մունիցիպալիտետի Գոման Գյուղում մշակութային ժառանգության հուշարձանի վնասման փաստով սկսել է հետաքննություն: Այս մասին հաղորդում է վրացական Առաջին ալիքը՝ վկայակոչելով Մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալությունը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ հետաքննությունը վերաբերում է գործակալության վերահսկիչ ծառայության տեսուչների խմբի կողմից հունիսի 4-ին գյուղում գտնվող հայկական եկեղեցու տարածքում հայտնաբերված հողի անօրեն աշխատանքներին:

«Տեղում ստուգման արդյունքում արդեն հաստատվել են եկեղեցու երեք կողմերում ծանր տեխնիկայի աշխատանքի հետքերը, ինչի հետևանքով վնասվել են եկեղեցու բակում գտնվող դամբարանները: Մասնագետները հայտնաբերել են մարդու ոսկորներ, որոնք շաղ են տված տաճարի բանկում: Ոստիկանությունը փորձում է պարզել, մշակութային ժառանգության հուշարձանի վրա իրականացրած աշխատանքների խմբի անդամների ինքնությունը, որոնք ենթարկվելու են քրեական պատասխանատվության»,- նշել են Մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալությունում: