Ինչպես է Մարությանի օրոք Մարգարյան փողոցում հետիոտնի անցման վրա բուդկա դրվել․ Խաժակյանի բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.09.2026 | 19:18
Երևանի կենտրոնում փոշու և ազոտի երկօքսիդի գերազանցումներ են արձանագրվել
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 18:21
Տավուշում հայտնաբերվել է շուրջ 1,5 խմ ապօրինի տեղափոխվող վառելափայտ
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
Բոլորը

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով ներկայացրեց, որ Երևանի վարչական շրջաններից մեկում գործող քաղաքապետի պաշտոնավարման օրոք հետիոտնի անցման վրա «բուդկա» է տեղադրվել։

«Ես քայլում եմ Երևանի մայթերից մեկով, Մարգարյան փողոց, Աջափնյակ վարչական  շրջան։ Ինչու եմ ասում, որ մայթով եմ քայլում, որովհետև ուզում եմ արձանագրել, որ մայթը լավ բան է, մայթ պետք չի ոչնչացնել։ Եվ ուզում եմ ասել, որ բուդկաները պետք է Երևանում մնացած լինեին հին՝ 90-ականների մեկնարկին, երբ մարդիկ չունեին, բերում էին, բուդկա էին դնում, ինչ-որ մի կերպ աշխատացնում էին, և հետո քաղաքը մնաց բուդկաներով այլանդակված։ Եվ, եթե հիշում եք, 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցավ ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը, Հայկ Մարությանն ընտրվեց քաղաքապետ և բոլորիս խոստացավ նոր Երևան՝ զերծ հին խնդիրներից»,- ասաց Խաժակյանը։

Ավագանու անդամը, սակայն, կադրում ցուցադրեց, որ հետիոտնի անցման մոտ կրպակ է գործում։

«Սա հայտնվել է Մարությանի օրոք, հետո, բառացիորեն օրեր առաջ, բերել են այստեղ երկրորդ կրպակն են դրել։ Եվ երբ նայում ենք, տեսնում ենք, որ անցման վրա է սա»,- ասաց Դավիթ Խաժակյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։