Երկու եղբայրների կողմից ոստիկանության ծառայողներից մեկին սպանելու, մյուսին մարմնական վնասվածքներ հասցնելու վերաբերյալ քրգործն  ուղարկվել է դատարան

Լուրեր

01.07.2026 | 22:57
ԱԺ պատգամավորի երդման տեքստը կփոփոխվի․ օրենքի նախագիծը դրական եզրակացություն է ստացել
01.07.2026 | 22:41
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին
01.07.2026 | 22:26
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
01.07.2026 | 22:05
ԱԱ-2026. Անգլիան դժվարությամբ դուրս եկավ 1/8 եզրափակիչ, Հարի Քեյնը՝ հաղթական դուբլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 22:00
Ուրսուլա ֆոն դեր Լայենը գալիս է լուրջ ծրագրով՝ աջակցելու ՀՀ-ին․ ՌԴ-ն հակահայկական է՝ սահմանափակումներ մտցրեց․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 21:57
Պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել
01.07.2026 | 21:39
Թրամփը հայտարարել է, որ Իրանի ապամիջուկայնացման գործընթացը «լավ է ընթանում»
01.07.2026 | 21:25
ԵՄ-ն 200 մլն եվրո կհատկացնի Հարավային Կովկասում կապի նախագծերի, 20 մլն եվրո՝ խաղաղությանն ուղղված նոր ծրագրի համար․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
01.07.2026 | 21:13
Վարչական դատարանը բավարարել է Մայր Աթոռի հայցն ընդդեմ ոստիկանության
01.07.2026 | 20:51
Ռուսաստանը սկսել է բենզին ներմուծել Հնդկաստանից. Reuters
01.07.2026 | 20:47
Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ Ալիևը՝ ԵՀ նախագահին
01.07.2026 | 20:36
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց «Ինտերի» հետ պայմանագիրը
01.07.2026 | 20:30
Եթե ՌԴ-ն գազն անջատի, ՀՀ-ն պիտի ԵՄ-ից գնի այն գազը, որն իրենք Ադրբեջանից են գնել․ դա փրկօղակ կլինի․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 20:21
Հայտնի են Հայաստանի լողափնյա վոլեյբոլի առաջնության հաղթողները
01.07.2026 | 20:11
Ռուս զինվորականները Չինաստանում գաղտնի զորավարժություններ են անցկացրել․ անձամբ Պուտինն է հաստատել․ Reuters
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ ավարտվել է եղբայրներ Ս. և Հ. Գալստյանների կողմից 2019թ. հոկտեմբերի 16-ին «Չի-Չի» գեղեցկության սրահից գողություն կատարելուց հետո Ազատության պողոտա և  Բաբայան փողոցի խաչմերուկում ՀՀ ոստիկանության երկու ծառայողների նկատմամբ, նրանց ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված, բռնություն գործադրելու, նրանցից մեկի հաշվեցուցակային զենքը հափշտակելու և դրանով ոստիկանության մյուս ծառայողին սպանելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

«ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում քննված քրեական գործով եղբայրներից Ս. Գալստյանին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով գողություններ կատարելու և իշխանության ներկայացուցչից նկատմամբ իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու  համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

2020թ. ապրիլի 3-ին քրեական գործից վերջինիս վերաբերյալ անջատված մասը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր դատարան:

Նախաքննությամբ պարզվել է, որ մյուս եղբայրը՝ Հ. Գալստյանը, բացի վերոնշյալ հանցավոր արարքներից, կատարել է մի շարք գողություններ, որոնցից մի քանիսը՝ անչափահաս Ռ. Մ.-ի հետ, ով, իր հերթին, գողություն է կատարել Ա. Հ.-ի հետ:

Նախաքննությամբ ձեռք բերված բավարար փաստական տվյալների համակցության հիման վրա Հ. Գալստյանին մեղադրանք է առաջադրվել պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով (այդ թվում նաև մի խումբ անձանց հետ) բազմադրվագ գողություններ կատարելու, կամ դրանց հանցակցության, դիտավորությամբ գույք ոչնչացնելու կամ վնասելու, իր  ծառայողական գործունեության հետ կապված անձի սպանության, կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դրա սպառնալիքով զենքի հափշտակության, իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Անչափահաս Ռ. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել բազմաթիվ դրվագներով նմանատիպ գողություններ կատարելու համար, ում նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ծնողի հսկողությանը հանձնելը, իսկ Ա. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել նմանատիպ գողություն կատարելու, նմանատիպ գորղություններին հանցակցության, գողության փորձ կատարելու, ինչպես նաև համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ որիշի գույքի զգալի չափերով հափշտակություն կատարելու համար: Վերջինիս նկատմամբ որպես խափանամն միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և այսօր՝ 2020թ. հունիսի 5-ին, քրեական գործի հետ ուղարկել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար»,- ասված է հաղորդագրությունում: