ՀՀ սահմանին օրեր առաջ հետախուզվողներ են ձերբակալվել. ԱԱԾ տնօրեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.08.2026 | 19:44
COP17-ի ընթացքում Երևանի քոլեջները երկու շաբաթ առկա դասեր չեն անցկացնի
27.08.2026 | 19:30
Արտահանման աճ որոշ ուղղություններով, խորացող բացասական հաշվեկշիռ․ ինչ է կատարվում Հայաստանի արտաքին առևտրում
27.08.2026 | 19:13
ԵՄ-ում առաջարկում են նոր տարբերակներ գտնել՝ Ռուսաստանի 200 մլրդ եվրոյի սառեցված ակտիվներն Ուկրաինային տրամադրելու համար
27.08.2026 | 18:58
«Ուժեղ Հայաստան»-ը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը
27.08.2026 | 18:46
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմն «Ունիվերսիտատեա Կրայովայի» դեմ խաղում
27.08.2026 | 18:38
Լիլիթ Մակունցն ու ՄԱԿ-ի մշտական համակարգողը քննարկել են տեղահանվածների ինտեգրումն ու COP17-ի կազմակերպումը
27.08.2026 | 18:25
ԿԸՀ-ն բաշխել է սեպտեմբերի 27-ի ՏԻՄ ընտրությունների հանձնաժողովների նախագահի և քարտուղարի պաշտոնները
27.08.2026 | 18:14
Ծանրամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչը փոքր բրոնզե մեդալ նվաճեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 18:10
Ռոբերտ Քոչարյանը հիվանդանոցից ՔԿՀ է տեղափոխվել // Իրինա Յոլյանը չընտրվեց ԱԺ հանձնաժողովի նախագահ․ ԼՈՒՐԵՐ
27.08.2026 | 18:03
Հաագայում մահացել է ցեղասպանության համար դատապարտված բոսնիացի սերբ գեներալ Ռատկո Մլադիչը
27.08.2026 | 17:55
38 օր հացադուլի մեջ. «Ոտքերն «ատկազ» են արել, ճնշումն իջել՝ 70/50, արագ հասցրել են հիվանդանոց»
27.08.2026 | 17:54
Որ ձեզնից աջ թեքվեք, կնայեք ուղիղ կոռուպցիայի աչքերի մեջ․ Ալեքսանյանը՝ Մեսրոպ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 17:46
Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատան հյուրատան մոտ ակցիա է անցկացվել․ Բաքուն դատապարտել է «սադրանքը»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 17:40
66:64. Վոլեյբոլի Իտալիայի և Գերմանիայի հավաքականները մեկ սեթի տևողության ռեկորդ են սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 17:37
Արտաքին գործերի և «какой-нибудь» առևտրի, տիտղոսային անվանմամբ նախարարությանը առևտուր եք ավելացնում․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԱԾ առանձնահատկություններից ելնելով՝ չեմ կարող ասել, թե մենք ինչ աշխատանքներ ենք տարել հետախուզության առումով, քանի որ մեր ծառայությունները տեսանելի չեն։ Ասեմ, որ եղել են խնդիրներ, և շատ խնդիրներ, որոնք հիմա լուսաբանման ենթակա չեն, լուծել ենք, և մեր աշխատանքը շարունակական է։ Այսօր Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում 2019 թվականի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումների ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի հարցին ի պատասխան՝ ասաց ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։

«Կարող եմ վստահեցնել նաև, որ սահմանների պահպանության ուղղությամբ մենք բավականին մեծ աշխատանքներ ենք տարել, և եթե նույնիսկ փորձենք համեմատություն անցկացնել, կարող եմ նշել, որ 2018 թվականին եղել է 38 սահմանահատման դեպք, 2019-ին` 35 դեպք»,- նշեց նա՝ հավելելով, որ սա ներառում է հայ-վրացական, հայ-թուրքական և հայ-իրանական սահմանները։

2020 թվականին, ԱԱԾ տնօրենի փոխանցմամբ, սահմանախախտման 4 դեպք է արձանագրվել։

«Նաև մենք ունեցել ենք սահմանի հատվածում հետախուզվողների ձերբակալություններ, որը մի քանի օր առաջ է տեղի ունեցել»,- նշեց Էդուարդ Մարտիրոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։