«Ախ, արա խեղդվա, թողեք, գալիս եմ». ոստիկաններն առանց դիմակի քաղաքացուն «փռում են ասֆալտին». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
11.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հետապնդումներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի նկատմամբ․ քաղաքակա՞ն, թե քրեական գործեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 20:53
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
11.09.2026 | 20:35
Բաքուն ավարտել է Ադրբեջան-Հայաստան սահմանից դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծի նախագծումը
11.09.2026 | 20:23
ԵՄ-ն և Ուկրաինան միավորում են ջանքերը՝ ԱԹՍ-ների արտադրությունը հզորացնելու համար
11.09.2026 | 20:11
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները Իրանի ազդեցության ցանցերի դեմ
Բոլորը

Քիչ առաջ սոցիալական ցանցերում հրապարակվեց մի տեսանյութ, թե ինչպես են ոստիկանները մի քանի հոգով, ուժի գործադրմամբ ձեռնաշղթա հագցնում առանց դիմակի մի քաղաքացու։ Ընդ որում, քաղաքացին, կարծես, չի դիմադրում և մի քանի անգամ ասում է, որ պատրաստ է գնալ Ոստիկանության բաժին, բայց ոստիկանները շարունակում են իրենց բռնի գործողությունները:

«Ախ, արա խեղդվա: Թողեք, գալիս եմ, ա՜խ, գալիս եմ, ա՜խ, ձեռքս»,- ասֆալտին փռված վիճակում ասում է քաղաքացին:

Այս դեպքին ֆեյսբուքում անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու արդարացրել Ոստիկանության գործողությունները. «Ոստիկանությունը ուժային կառույց է, և սահմանված կանոնների նկատմամբ բացահայտ արհամարհանք ցույց տվողների նկատմամբ, օրենքով սահմանված կարգով, կարող է և պե՛տք է ուժ կիրառի: Սա իմ պահնջն է ոստիկանությունից սա նաև հանրության պահանջն է ոստիկանությունից»:

Ոստիկանության լրատվական ծառայությունից Factor.am-ին փոխանցեցին, որ տվյալ քաղաքացին ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելու համար բերվել է բաժին, այս պահին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվում:

Հարցին՝ ինչո՞ւ են ոստիկանները նրան «փռել ասֆալտին», երբ քաղաքացին ցանկություն է հայտնում ինքնակամ գնալ բաժին, կառույցից ասացին, որ տեսանյութը ոստիկանությունում անպայման կուսումնասիրվի:

Նարեկ Կիրակոսյան