Ոստիկանության Արտաշատի բաժնի երկու նախկին պետերին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար. ՀՔԾ

Լուրեր

18.12.2025 | 21:39
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.12.2025 | 21:24
Պաշտոնական այցերից ինչ նվերներով են վերադարձել ԱԺ նախագահը, ԱԳ նախարարն ու ԱԽ քարտուղարը
18.12.2025 | 21:10
Թուրքիան հերքում է անհայտ ԱԹՍ-ի խոցումից հետո ՀՕՊ-ի թուլության մասին պնդումները
18.12.2025 | 20:56
Ոստիկանները պիտի կարգ պահեին, բայց ամբողջությամբ թերացել են․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 20:43
Հրդեհ Հայկաձոր գյուղում. այրվել է մոտ 1800 հակ անասնակեր
18.12.2025 | 20:30
Պուտինի հանցագործ ռեժիմը սնվում է պատերազմից՝ նոր էսկալացիայի կգնա, որ պատերազմը չդադարի․ Վահե Գասպարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 20:18
Նոր կաթողիկոսական ընտրություններ պետք է կազմակերպենք. կարգալույծ հռչակված Տեր Արամ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 20:11
Չե՞ք կարծում, որ Ձեր լռությունը կարող է այլ կերպ ընկալվել. կաթողիկոսը հարցերի չպատասխանեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 20:03
Միրզոյանը և Մանտաս Ադոմենասը քննարկել են ժողովրդավարական ինստիտուտների զարգացման հարցեր
18.12.2025 | 20:03
«Կյանքի և մահվան խնդիր է»․ Տեր Վրթանեսին պետք է շտապ վիրահատեն
18.12.2025 | 19:58
Շշով հարված` Մայր տաճարի մուտքի մոտ. ժամերգությունից հետո քաշքշուկ սկսվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 19:51
Օպերատիվ տեղեկություններ ունենք. ոստիկանապետը` մեծաթիվ ոստիկանների ներկայության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 19:39
Կայացել է ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպումը
18.12.2025 | 19:39
ԱՄՆ-ը հաստատել է Թայվանին ռեկորդային՝ 11,1 միլիարդ դոլարի զենքի մատակարարման գործարքը
18.12.2025 | 19:26
Պապիկյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ քննարկել է գործընկերության ընթացքը և զարգացման հեռանկարները
Բոլորը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ տարբեր տարիներին ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Ա. Հովհաննիսյանն ու Ա. Հարությունյանը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ և կատարել պաշտոնեական կեղծիք:

«Ըստ մեղադրանքների` Ա. Հարությունյանը 2016թ.-ին, իսկ Ա. Հովհաննիսյանը` 2016-2019թթ-ին զբաղեցնելով ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնի պետի պաշտոնը, քաջատեղյակ են եղել, որ իրենց կողմից ղեկավարվող բաժնի ոստիկանը պաշտոնի նշանակման օրվանից չի ներկայացել ծառայության և փոխարենը կատարել է իր պարտականությունների մեջ չմտնող գործողություններ՝ որպես վարորդ սպասարկելով ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պաշտոնատար անձին:

Ա. Հովհաննիսյանն ու Ա. Հարությունյանը, հիշյալ ոստիկանին օգնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ, չեն արձանագրել և ընթացք չեն տվել վերջինիս կողմից անհարգելի պատճառներով ծառայության չներկայանալու դեպքերին, ապա` իրենց ստորագրությամբ հաստատել են ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների աշխատավարձերի ցուցակները, որոնցում ներառված են եղել նաև անհարգելի պատճառներով ծառայության չներկայացած և ծառայողական պարտականությունները չկատարած ոստիկանի վերաբերյալ կեղծ տվյալներ: Դրանց հիման վրա իրականացվել է ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ամսական ֆինանսավորումը, որի հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 4 մլն ՀՀ դրամի գույքային վնաս, որը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Ա. Հովհաննիսյանին և Ա. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ և 308-րդ հոդվածների 1-ին մասերով: Նրանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է ՀՔԾ-ի տարածած հաղորդագրությունում: