Հայաստանը՝ կորոնավիրուսի կարմիր գոտում․ ինչու՞ կանաչից դարձանք կարմիր և ինչպե՞ս պետք է հետ վերադառնանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.06.2026 | 16:18
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ՍԴ-ում ընտրություններին առնչվող գործի քննությանը. նրա մասնակցության անհնարինության հարցը բավարար «կողմ» ձայն չի հավաքել
24.06.2026 | 16:06
Առաջիկա օրերին սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում
24.06.2026 | 15:55
ՌԴ ևս երեք շրջաններում դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
24.06.2026 | 15:44
Փաշինյանն ու Մոդին կարևորել են բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը
24.06.2026 | 15:31
Համբարձում Մաթևոսյանը Լոնդոնում քննարկել է COP17-ի նախապատրաստական աշխատանքները
24.06.2026 | 15:19
Ֆրանսիայում Էբոլայով վարակման առաջին դեպքն է հաստատվել
24.06.2026 | 15:10
Ավագանու նիստում ծեծկռտուքի փաստով քրվարույթ է հարուցվել // Արցախի դրոշը կրկին հեռացվել է հրապարակից․ ԼՈՒՐԵՐ
24.06.2026 | 14:59
ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչը խոսել է «ՀՀ-ի նկատմամբ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ծրագրերի վտանգներից»
24.06.2026 | 14:48
Ղալիբաֆը Բաքվում հայտարարել է՝ Մերձավոր Արևելքի պատերազմի ավարտի գործարքը «ԱՄՆ պարտության հռչակագիրն» է
24.06.2026 | 14:40
Մարգարիտա Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
24.06.2026 | 14:31
Ֆրանսիայի Սենատում քննարկվել են ՀՀ-ում ԱԺ ընտրությունները, հետընտրական զարգացումներն ու միջազգային դիտորդների եզրակացությունները
24.06.2026 | 14:18
Մոսկվան հուսով է՝ ՀՀ-ն կընտրի ԵՏՄ-ն․ Պեսկով
24.06.2026 | 14:05
Բաքվից հայտարարում են, թե «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի հարցը պետք է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության գործընթացի քննարկումների մաս լինի»
24.06.2026 | 13:57
Ըստ ՔԿ-ի՝ հաստատվել է․ ձայնագրության մեջ այլ պետության պաշտոնյաների հետ խոսող անձը Չալաբյանն է․ մանրամասներ քրեական գործից
24.06.2026 | 13:53
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
Բոլորը

Մեկ միլիոն բնակչին բաժին ընկնող կորոնավիրուսի դեպքերով Հայաստանը տարածաշրջանում 1-ին, իսկ մահերով՝ 2-րդ տեղում է։ Սա նշանակում է, որ տարածաշրջանի մասշտաբով՝ Հայաստանը կորոնավիրուսային քարտեզի կարմիր գոտում է և վարակի բռնկման տեսանկյունից վտանգավոր երկիր է համարվում։ Եվ հենց սրա հիման վրա էլ, օրինակ, հարևան Վրաստանը, որը հուլիսի 1-ից պատրաստվում է մեկնարկել միջազգային զբոսաշրջությունը, հայտարարել է, որ Հայաստանի հետ սահմանն առայժմ չի բացելու, քանի որ այն ռիսկային գոտի է համարվում։

«Շատ ցավալի է, որ այդպես է, շատ ցավալի, որովհետև Վրաստանը մեր կենսունակ ուղղություններից մեկն ա։ Ցավով եմ ասում, հույս ունենանք, որ երկրի բարձրագույն ղեկավարությունը կտրուկ եզրակացություններ կանի»,- ասում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

Մայիսի 20-ից իր սահմանները 31 երկրի քաղաքացիների համար բացել է նաև հարևան Թուրքիան։ Եվ թեպետ Հայաստանից Թուրքիա հասնելու համար օգտագործվում է Վրաստանի ցամաքային կամ օդային սահմանը, որն, ինչպես գիտենք, փակ է, նշված 31 երկրների մեջ Հայաստանը կրկին չկա։ Նույն կերպ՝ Հայաստանը վտանգավոր է համարվում կորոնավիրուսը հաղթահարած առաջին եվրոպական երկրի՝ Մոնտենեգրոյի համար։ Չնայած նրան, որ հայերն առանց վիզա կարող են Մոնտենեգրո գնալ, այնտեղ մեզ դեռ չեն պատրաստվում ընդունել, քանի որ «վարակիչ» ենք։

Հայաստանը կարմիրով է նշված նաև ամերիկյան endcoronavirus.org հետազոտական կայքում հրապարակված ուսումնասիրության մեջ։ Եվ այստեղ նշված ցուցանիշները դեռ այն ժամանակվա են երբ Հայաստանը դեռ 8000-ից մի փոքր ավելի դեպք ուներ և 10 հազարի շեմը չէր գերազանցել։ Կարմիրով նշված երկրները, ըստ ոլորտի մասնագետների, պետք է շտապ քայլեր ձեռնարկեն իրավիճակի բարելավման համար։ Հայաստանում, սակայն, այս օրերին ձեռնարկվող հիմնական քայլը ֆեյսբուքում հակահամաճարակային կանոնների խախտման ապացույցներ հրապարակելն է։

Ընդդիմադիր պատգամավոր Մանե Թանդիլյանի կարծիքով՝ կառավարությունն այսպես է վարվում, քանի որ խուճապի մեջ է։ «Կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարն ուղղակիորեն ձախողել է։ Այլ բառով դա նկարագրել չի լինի։ Ինչո՞ւ, որովհետև յուրաքանչյուր միջոցառում անհրաժեշտ էր անել պատեհաժամ՝ ճիշտ այն պահին, երբ դրա կարիքը կա, որովհետև սա այն հանգամանքն է, երբ 1-2 օր ուշացումը կարող է լինել ճակատագրական։ Եվ այդպես էլ եղավ»,- ասում է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։ Թանդիլյանն ընդգծում է․ ստեղծված իրավիճակում պատասխանատվությունը միայն քաղաքացիների վրա թողնել չի կարելի։

Իշխանական պատգամավոր Հովհաննես Իգիթյանն էլ նշում է․ կորոնավիրուսի դեմ պայքարում ինչ-որ մի պահի միասնականությունը պակասել է, դրա համար էլ այսպիսի վիճակ է ստեղծվել․ «Երբ որ մենք բոլորս միասին ահազանգում էինք այս խնդրի մասին, ընդդիմության ներկայացուցիչները, փոխանակ քննարկեին՝ ինչ անենք այս վիճակը միասին հաղթահարելու համար, ասում էին՝ ինչո՞ւ փակեցիք տրանսպորտը»։

Վերջին 2 օրում Հայաստանում կորոնավիրուսի 1․032 նոր դեպք է արձանագրվել՝ օրական ցուցանիշը հասցնելով 500-ից ավելիի։ 2 օրում մահացել է 31 քաղաքացի։ Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի գնահատմամբ, սակայն, մահվան ելքերի մասով Հայաստանի ցուցանիշը բավականին ցածր է․ «Բավականաչափ ցածր է մահաբերության ցուցանիշը՝ համեմատած համաշխարհային միջինի հետ և շատ երկրներում առանձին արձանագրված մահաբերության գործակիցների հետ։ Եվրոպական որոշ երկրներում ընդհուպ մինչև 13-15% է մահաբերության ցուցանիշը եղել, մեզ մոտ 1․5%-ի շրջանակներում է»։

Զեյնալյանն, այդուհանդերձ, նկատում է․ Հայաստանը վարակի պիկին դեռ չի հասել։ Իսկ մինչ այդ՝ Հայաստանը առողջապահական տեսանկյունից ռիսկային երկրների շարքում է ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, Բելառուսի, ԱՄՆ-ի, Բրազիլիայի և Իսպանիայի հետ։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում ներկայացված ինտերակտիվ գծապատկերից պարզ է դառնում, որ վարակի տարածումը պատկերող կորն օրեցօր ավելի ու ավելի է բարձրանում և հարթեցման միտում բացարձակապես չունի։

«Հիվանդանոցներում տեղերն արդեն սպառվում են, սիրելի հայրենակիցներ։ Արդեն սպառվելու են։ Այս տեմպը մի օրում հնարավոր չի կանգնեցնել»,- նշում է վարչապետը։ Փաշինյանն ասում է․ կառավարությունը քաղաքացիներին հակահամաճարակային կանոններ պարտադրելու հոգեբանական գիծը չի կարողանում անցնել։

Սակայն արդյոք այսօր ՀՀ քաղաքացուն ներկայացվող պահանջները բավարար են կարմիր՝ ռիսկային գոտուց դուրս գալու համար։ Միջազգային առողջապահական ուսումնասիրությունների համաձայն՝ երկիրը ռիսկային գոտուց դուրս բերելու համար պետք է խիստ սահմանափակումներ մտցնել, հայտարարել կարանտին և զանգվածային թեստավորում կատարել։

Հայաստանում, ըստ էության, այս երեքից և ոչ մեկը չի կատարվում։ Մայիսի 18-ից գործող հանրային տրանսպորտում կորոնավիրուսային կանոնների խախտումները վարչապետն անձամբ է իր էջում հրապարակում, պարետատունը կարանտինը դիտարկում է որպես վերջին այլընտրանքային տարբերակ, իսկ զանգվածային թեստերի մասին խոսք անգամ չկա։ Այստեղ թեստերի օրական ցուցանիշը դեռ դժվարությամբ է 1000-ը գերազանցում։

Ամփոփելով նշենք, որ թեպետ շատ երկրներ արդեն կորոնավիրուսից վերականգնվում են և բացում ցամաքային ու օդային սահմանները, Հայաստանն իր ցուցանիշներով, հնարավոր է, դեռ երկար կմնա «անցանկալի» երկրների շարքում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան