Հոկտեմբերի 27 -ի գործը քննած դատավորի քրգործը կասեցվել է. ի՞նչ է սպասվում մյուս հետախուզվողներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.07.2026 | 22:11
Հայաստանն ու Էստոնիան քննարկել են մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
14.07.2026 | 22:00
ՀԾԿՀ-ում քննարկվել են էլեկտրաէներգետիկական շուկայի և սակագների ձևավորման հարցերը
14.07.2026 | 21:55
ԱԱ-2026. Ֆրանսիա – Իսպանիա. Մեկնարկային կազմերը
14.07.2026 | 21:50
ՊՆ փոխնախարարը հանդիպել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության նոր ղեկավարին
14.07.2026 | 21:45
Քաղաքացին Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ գրել է, որ նրան պետք է այրել ու դարձել մեղադրյալ
14.07.2026 | 21:37
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
14.07.2026 | 21:24
Հայաստանում կստեղծվի Երիտասարդության ազգային ինդեքս՝ երիտասարդների խնդիրները տվյալներով գնահատելու համար
14.07.2026 | 21:12
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին
14.07.2026 | 21:00
Պուտինի ազդեցությունն է եղել Քոչարյանին ազատելու հարցում․ այդ կապանքն այլևս չկա, ենթադրում եմ՝ խիստ պրոցես կգնա․ Գայանե Աբրահամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 20:51
Բրատիսլավան Արցախում նախագծերի է մասնակցում․ Ալիևը Շուշիում ընդունել է Սլովակիայի նախագահին
14.07.2026 | 20:42
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
14.07.2026 | 20:30
«Հոգով հարուստ» մարդը․ դատարանը Գագիկ Բեգլարյանի գործով առաջին վճիռն է կայացրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 20:22
Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը
14.07.2026 | 20:10
Սյունիքի մարզի Հացավան և Աշոտավան գյուղերում 36 ժամ ջուր չի լինի
14.07.2026 | 20:00
Ծառուկյանի ձերբակալմամբ՝ պարալիզացվել է ՀՀ տնտեսության մեծ հատված․ անգործ մնացին անգամ ՔՊ-ին ընտրած մարդիկ․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հոկտեմբերի 27 -ի գործը քննած դատավոր, հետախուզման մեջ գտնվող Սամվել Ուզունյանի գործը կասեցվել է նրա տեղը հայտնի չլինելու հիմքով։ Ուզունյանը, հիշեցնենք, մեղադրվում էր 51 հազար դոլար կաշառք ստանալու համար։ Նա երկրից հեռացել էր հենց մեղադրանք առաջադրելու օրը և նախկին դատավորի սահմանը հատելուն չէր խոչընդոտել անգամ նրա ուղեբեռից գտնված փամփուշտը։

Հեղափոխությունից հետո նոր իշխանությունները տարբեր քրեական գործերի շրջանակներում հետախուզում են հայտարարել մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց մերձավորների նկատմամբ։

Մասնավորապես 2018-ի հուլիսից մինչ օրս հետախուզվում է 2008 թվականի Մարտի 1-ի արյունալի դեպքերի ժամանակ սահմանադրական կարգի տապալման փորձի համար մեղադրվող Միքայել Հարությունյանը։ Գրեթե երկու տարի հետախուզվում են նաև Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը, խոշոր չափի կաշառք ստանալու համար մեղադրվող բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը։

Հետախուզվում են նաև Սերժ Սարգսյանի խնամին ու փեսան՝ հայր և որդի Արա և Միքայել Մինասյանները։ Հետախուզվողների շարքում են Մանվել Գրիգորյանի որդին՝ Արման Գրիգորյանը, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, ՀՀԿ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրը՝ Անահիտ Ֆարմանյանը, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդին՝ Գուրգեն Խաչատրյանը և ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը։

Ուզունյանի գործի կասեցումից հետո հարց է առաջանում՝ արդյոք վարույթն իրականացնող մարմինը նույն՝ տեղն անհայտ լինելու հիմքով կասեցման որոշում կարո՞ղ է կայացնել նաև նշված հետախուզվողներին գործերի դեպքում։

Փաստաբան Հարություն Բաղդասարյանն ասում է, որ երբ մեղադրյալի գտնվելու վայրը հայտնի չէ օրենքի դրույթի համաձայն, կարող է գործը կասեցվել, սակայն միևնույն ժամանակ նկատում է՝ նոր իշխանությունները գործում են իրավականորեն ճիշտ, բայց քաղաքական առումով՝ սխալ։ Փաստաբանն ասում է՝ հետախուզվողների և կասեցված գործերի ցանկը դեռ կաճի և մտահոգություն հայտնում, որ իշխանությունները Ռուսաստանի հետ հարաբերությունները չփչացնելու համար բարձր հարթակներում չեն խոսում այն մասին, որ ՌԴ-ն ապաստան է տալիս ՀՀ-ում ֆինանսական կամ այլ հանցանքներ գործած անձանց։

Նշենք, որ հետախուզվողների մեծ մասը ապաստան է գտնում հենց Ռուսաստանում, իսկ նրանցից ոմանք էլ խոստացել են վերադառնալ, ինչպես օրինակ՝ Գևորգ Կոստանյանը, որը ասել էր, թե աշխատում է և ՀՀ կվերադառնա գործերն ավարտելուն պես։

Factor.am-ը փորձեց կապ հաստատել Գևորգ Կոստանյանի հետ, նա, սակայն, ասաց, որ հարցերի պատասխանելու ժամանակը չէ։ Իսկ հետախուզվող Ռուբեն Հայրապետյանի փաստաբանի պնդմամբ՝ Հայրապետյանը Ռուսաստանում է և նրա գտնվելու կոնկրետ հասցեն գիտեն նաև ՀՀ իրավապահները։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Factor.am-ի հետ զրույցում ասաց՝ նման իրավիճակի չէինք հանգի, եթե նախ՝ ՀՀ -ն վերանայեր իր հարաբերությունները Կրեմլի հետ, ապա նաև դատաիրավական համակարգում իրապես բարեփոխումներ արվեին և այն զտվեր։ Իրավապաշտպանը այս իրավիճակի միակ լուծումը տեսնում է դատական համակարգի արմատական վեթինգի միջոցով։

Հավելենք, որ հետախուզվողների շարքն այսօր համալրեց նաև Գագիկ Բեգլարյանի եղբայրը։

Մանրամասերը՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան