Գագիկ Բեգլարյանի եղբոր նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Հասարակություն
03.06.2020 | 14:06Ոստիկանությունից տեղեկացանք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և 310-րդ հոդվածի՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում հետախուզում է հայտարարվել Յուրի Բեգլարյանի նկատմամբ։
Ըստ Pastinfo.am գործակալության, Յուրի Բեգլարյանը Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրն է: