Շիրակում կորոնավիրուսից մահվան 10-րդ դեպքն է արձանագրվել․ հիվանդների թիվը, սակայն, մարզում նվազում է

Լուրեր

13.10.2026 | 18:02
Ուկրաինան շարունակում է հետախուզական տեղեկություններ ստանալ ԱՄՆ-ից, սակայն Կիևի վրա հարձակման մասին նախազգուշացում չի եղել
13.10.2026 | 17:54
Ադրբեջանում հիջաբով աշակերտուհիներին և ուսուցիչներին շարունակում են դպրոց չթողնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 17:45
Էդվարդ Կարապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ
13.10.2026 | 17:40
Կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ Գյումրու երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը
13.10.2026 | 17:34
Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհվեց
13.10.2026 | 17:26
Դատական նիստերից անհարգելի բացակայելու համար երկու դատախազ կարգապահական տույժի է ենթարկվել
13.10.2026 | 17:17
Բաքվում դպրոցի հրկիզման փորձի կասկածանքով 6 մարդ է ձերբակալվել
13.10.2026 | 17:08
Դժվա՞ր է ապրել Ձեր աշխատավարձով․ հարց Սուրեն Գրիգորյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 16:58
Փաշինյանն այցելել է «Մերիդիան»՝ ծանոթանալու COP17-ի նախապատրաստական աշխատանքներին
13.10.2026 | 16:50
Պեսկովը հայտարարել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև դիզելային գործարքը խոչընդոտելու՝ Եվրոպայի փորձերի մասին
13.10.2026 | 16:42
Ծաղկաձորում 18,7 մլն դրամ արժողությամբ հողամասը վաճառվել էր 9 մլն դրամով․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
13.10.2026 | 16:34
Ռուբեն Ռուբինյանը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացումը
13.10.2026 | 16:29
Պլանավորում ենք պարգևավճարը դարձնել աշխատավարձի մաս․ ՔՊ խմբակցության ղեկավար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 16:27
Ալիևի կուսակցությունը խիստ բողոք է հայտնել Էրդողանի խորհրդականի և կուսակիցների՝ հիջաբի արգելքի դեմ հայտարարությունների կապակցությամբ
13.10.2026 | 16:16
Զինված ուժերում կանայք դեռևս քիչ են ներկայացված որոշումների կայացման մակարդակում․ ՄԻՊ
Բոլորը

Շիրակի մարզում կորոնավիրուսից մահվան 10-րդ դեպքն է գրանցվել։ Մարզպետարանի տեղեկատվության ու հասարակայության հետ կապերի բաժնից Factor.am-ին փոխանցեցին, որ դեպքը մի քանի օր առաջ է եղել։ Հիվանդը միանգամից դիմել է Երևան, նա Գյումրու ինֆեկցիոնից տեղափոխված քաղաքացիներից չէ։ Մայրաքաղաքում ախտորոշվել է, սկսել բուժվել, այնտեղ էլ մահացել է։

Նշենք, որ մահվան ևս երկու դեպք էլ արձանագրվել էր Գյումրիից Երևան տեղափոխված հիվանդների շրջանում, որոնք եղել են ծանր վիճակում։ Նախորդ դեպքերը գրանցվել էին Անիի տարածաշրջանում ու Գյումրիում։

Շիրակի մարզում, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային իրավիճակը կայունանում է, հիվանդների թիվը՝ նվազում։ Մարզպետարանի հրապարակած տվյալների համաձայն՝ հունիսի 3-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 82 հիվանդ է բուժվում, 26-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել 287 պացիենտ, որոնցից 187-ը մարզի բնակիչ է։ 26 հիվանդներ բուժվում են մայրաքաղաքում:

«Ընդհանուր համաճարակաբանական իրավիճակը մարզում կարող ենք գնահատել կայուն։ Դեպքերն ավելանում են, բայց մասսայական ավելացումներ չկան։ Համաճարակ է, դեպքերի ավելացում չի կարող չլինել»,- ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էր Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լեյլի Ասլանյանը։

Մարզում կորոնավիրուսային հիմնական օջախները Գյումրին ու Անի համայքն են, վտանգավոր նոր օջախներ չկան։

Շիրակում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 315 քաղաքացի, նրանցից 40-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, նրանց հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։

Մարտի 1-ից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 2150 նմուշառում, մայիսի 12-ից հունիսի 2-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 827 նմուշառման հետազոտություն։

Հիվանդության արձանագրման առաջին օրից մինչ մայիսի 31-ը ներառյալ Շիրակի մարզի 388 բնակչի մոտ է դրական ախտորոշում եղել, նրանցից 290-ը փաստացի բնակվում է մարզում, 98-ը մարզի գրանցում ունի, սակայն այստեղ չի բնակվում։

Էմմա Չոբանյան