Ինչո՞ւ է վարչապետ Փաշինյանը արհամարհում Սահմանադրության և օրենքի պահանջները. ՀՅԴ հայտարարությունը

Լուրեր

20.05.2026 | 09:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
20.05.2026 | 08:55
Նարեկ Կարապետյանը թաքցրել է ՌԴ քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը. ՔԿ
19.05.2026 | 23:56
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.05.2026 | 23:24
Արփինե Սարգսյանը և ԱՄՆ ժամանակավոր հավատարմատարը քննարկել են կիբեռլաբորատորիայի ստեղծումն ու համագործակցության ընդլայնումը
19.05.2026 | 23:12
ԿԸՀ-ն` Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացի լինելու տեղեկությունների մասին
19.05.2026 | 22:59
Վրաստանի Պետ​​անվտանգության ծառայությունը երկրի երեք քաղաքացու է ձերբակալել՝ ԻԼԻՊ-ին մասնակցելու մեղադրանքով
19.05.2026 | 22:49
Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել մոտակա ձորակում
19.05.2026 | 22:47
Մհեր Գրիգորյանն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարարին․ քննարկվել են ռազմավարական գործընկերության հարցեր
19.05.2026 | 22:34
Մերկելը և Զելենսկին արժանացել են Եվրոպական շքանշանի
19.05.2026 | 22:25
Նեյմարը չի զսպել արցունքները Բրազիլի հավաքականի հայտացուցակում ընդգրկվելուց հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 22:12
Երևանի 15 հասցեում խուզարկություններ են իրականացվել, հայտնաբերվել են թմրամիջոցներ և զենք. կան ձերբակալվածներ. ՆԳՆ
19.05.2026 | 22:00
«Համբալով» են իրար դիմում, և հավակնում վարչապետ դառնալ․ գիտե՞ն խուլիգանական բառապաշարը որտեղից է, «կզացնել» ինչ է․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 21:50
Հրդեհի ահազանգ Մասիս քաղաքում․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ և երկու տուժած
19.05.2026 | 21:38
Թուրքիայում զինված անձը սպանել է 6, վիրավորել՝ 8 մարդու, ապա վերջ տվել կյանքին
19.05.2026 | 21:25
Փաշինյանի՝ ՀՀ տարածքում հայերի թվի մասին պնդումը սխալ է․ հայերը եղե՛լ են 90 տոկոսից ավելի
Բոլորը

ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի մասնագիտական ոլորտային հանձնախմբերի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

 

«Հանրությունը այլևս չի զարմանում քաղաքական իշխանության կողմից Սահմանադրությունն ու օրենքները խախտելու դեպքերի մասին լսելիս: Սակայն անբացատրելի է այն համառությունն ու չհիմանվորված ինքնավստահությունը, որը ցուցաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անընդհատ խախտելով օրենքները:

Հերթական փաստը շրջակա միջավայրի նախարարի պաշտոնում օրենքով նախատեսված ժամկետում թեկնածու չառաջադրելն է:

Նախկինում առիթ ունեցել ենք անդրադառնալու նմանատիպ դեպքերի, երբ, խախտելով Սահմանադրության և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի պահանջները, վարչապետը չէր առաջադրում կառավարության անդամների թեկնածուներ՝ պատճառաբանելով կառավարության կառուցվածքի սպասվելիք փոփոխությունները կամ, երբ 2018 թ. հոկտեմբերի 2-ին զավեշտի հասնող վարքագծով Ազգային ժողովի բակում ազատում էր կառավարության անդամներին: Սա՝ այն դեպքում, երբ վարչապետը կառավարության անդամներ՝ նախարար և փոխվարչապետ, նշանակելու կամ ազատելու իրավունք չունի: Այս իրավունքը պատկանում է Հանրապետության նախագահին: Վարչապետը իրավունք ունի ներկայացնելու առաջարկություններ: Ընդ որում, օրենքով սահմանված են առաջարկներ ներկայացնելու պարտադիր դեպքեր և ժամկետներ: Իսկ ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը: Չառաջարկելով նախարարի թեկնածու, նա փոխնախարարին վերապահեց կառավարության անդամի լիազորություններ: Բացի այն, որ վարչապետը չունի նման իրավասություն, այն փաստացի յուրացրեց նաև Հանրապետության նախագահի սահմանադրական լիազորությունը: Այս պարզ կանոնի խախտումը լի է այնպիսի հետևանքներով, որոնք հանգեցնում են քաղաքացիների, կազմակերպությունների և պետական մարմինների իրավունքների և օրինական շահերի ոտնահարմանը:

Առավել ցայտուն օրինակը 2019 թ. մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանին նախարարի պարտականությունների լիազորումն էր, ով իր հրամանով աշխատանքից ազատեց «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կոնստանտին Օրբելյանին: Վերջինս ստիպված էր դատական կարգով պաշտպանել իր իրավունքները: Դատարանը անվավեր ճանաչեց «նախարարի պարտականությունները կատարող անձի» հրամանը, վերականգնեց նրան աշխատանքի և պարտադրեց պետական կազմակերպություններին՝ կատարել փոխհատուցումներ ու վճարումներ, որոնք ի վերջո հանրային (պետական միջոցներ էին): Այլ խոսքով, վնասը կրեց պետությունը: Պատկերացրեք՝ ի՞նչ հետևանքների կհանգեցնի այսպիսի նշանակումների (իսկ դրանք անցյալ տարի վերաբերում էին հինգ նախարարությունների)  և դրանց հիման վրա փոխնախարարներին վերապահված ապօրինի լիազորությունների իրականացման բոլոր դեպքերի հանրագումարը: Թվում էր այս ապօրինության հետևանքը դաս կլինի վարչապետի համար: Սակայն ոչ, նա շարունակում է նույն համառությամբ և ոգով՝ իրեն համարելով Սահմանադրությունից ու օրենքից վեր պաշտոնյա: Շրջակա միջավայրի նախարարի թեկնածու չառաջադրելով, նա շարունակում է արհամարել սահմանդրության և դրա հիման վրա ընդունված օրենքի պահանջները: Այսպես, Սահմանադրութան 131-րդ հոդվածի համաձայն վարչապետի առաջարկությամբ՝ Հանրապետության նախագահը, փոփոխություններ է կատարում Կառավարության կազմում: «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի համաձայն, վարչապետը Հանրապետության նախագահին, որպես կանոն, միաժամանակ ներկայացնում է Կառավարության անդամի նոր թեկնածուին: Իսկ եթե Կառավարության նոր անդամի թեկնածուն միաժամանակ չի ներկայացվում, ապա վարչապետը Կառավարության նոր անդամի թեկնածուին Հանրապետության նախագահին է ներկայացնում 15-օրյա ժամկետում:

Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը թափուր է 2020 թ. մայիսի 5-ից: Մինչև մայիսի 21-ը պետք է ներկայացվեր նախարարի թեկնածու: Սակայն, ինչպես տեսնում ենք, այն ներկայացված չէ: Պարզ չէ, թե այս ընթացքում ի՞նչ որոշումներ է կայացվել այս նախարարության անունից, և ինչպիսի՞ հետևանքների դրանք կարող են հանգեցնել: Թերևս ժամանակը ցույց կտա: Հիմա պարզ մի քանի հարցադրում.

  1. Ինչու՞ է վարչապետ Նիկոլ Փաշինյանը արհամարհում Սահմանադրության և օրենքի պահանջները:
  2. Գիտակցո՞ւմ է, արդյոք, նա, որ իր այս վարքագծով խեղաթյուրում է պետական կառավարման համակարգը:
  3. Պատկերացնու՞մ է, արդյոք, որ այսպիսի գործողությունը (անգործությունը) իշխանության յուրացում, պաշտոնեական անփութություն կամ լիազորությունների չարաշահում է: