Պարույր Հայրիկյանը հացադուլ է սկսելու՝ ԿՀԸ նախագահ Տիգրան Մուկուչյանի հրաժարականի պահանջով

Լուրեր

11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Բոլորը

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը մտադիր է երկուշաբթի օրը՝ ժամը 10:00-ին հացադուլ սկսել ԿԸՀ-ի դիմաց։ «Հացադուլի պատճառը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի հակասահմանադրական կեցվածքն է, պահանջելու ենք իրեն հեռացնել աշխատանքից և ընթացք տալ մեր պահանջին»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ հավելելով, որ իրենք նախատեսում էին ստորագրահավաք սկսել Սահմանադրությունը փոփոխելու նպատակով, սակայն ԿԸՀ-ից բացասական պատասխան են տվել։

ԱԻՄ առաջնորդը մանրամասնեց, որ պահանջը վերաբերում է 200 հազար ստորագրությամբ սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու գաղափարին ընդառաջ գնալուն: «Պատճառն այն է, որ իրենք նամակ են ուղարկել, որում ասում են՝ քաղաքացիները նախաձեռնելու իրավունք չունեն: Մինչդեռ նոր Սահմանադրությունն ասում է, որ 200 հազար քաղաքացիների ստորագրությամբ կարող է դա նախաձեռնվել»,- նշեց Պարույր Հայրիկյանը՝ հայտնելով, որ պահանջելու են ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հակասահմանադրական գործողությունների դադարեցում և իրենց սահմանադրական իրավունքի իրականացման հնարավորության ապահովում: